Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի «Շղարշիկի Ա.Մինասյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի

07.02.2022

Հայտատու` Շղարշիկի Ա. Մինասյանի անվան միջնակարգ դպրոց
27.08.2021թ. 1380-Ն կառավարության որոշում

ՀՀ Արագածոտնի մարզի Եղնիկի հիմնական և <<Շղարշիկի Ա.Մինասյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ների միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1 ՀՀ քաղաքացիությունը,
2. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022թ.փետրվարի 7-ից փետրվարի 25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Շղարշիկի Ա.Մինասյանի անվան միջնակարգ դպրոցում։
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. մարտի 14-ին՝ ժամը 13:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Շղարշիկի Ա.Մինասյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ.Շղարշիկ, փ 5 շ 9:
Տեղեկությունների համար զանգահարել 077-54-23-20 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Արագածոտն մարզ, գ. Շղարշիկ, փ.5, շ. 9

Հեռ..` +37494180318

Էլ. փոստ`