Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի «Վարդենիսի Զ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

11.03.2022

Հայտատու` Հ Արագածոտնի մարզի «Վարդենիսի Զ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04․03․2010թ․-ի N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
| ՀՀ Արագածոտնի մարզի Կայքի , Վարդենիսի միջնակարգ և Չքնաղի հիմնական դպրոցների կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի << Վարդենիսի Զ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. մարտի 11-ից մինչև մարտի 31-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Վարդենիսի Զ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. ապրիլի 14-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի Զ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ․ Վարդենիս 1փ. 58/8:
Տեղեկությունների համար զանգահարել 077602135, 093625080 հեռախոսահամարներով էլ․ հասցե՝ vardenis@schools.am:.
 

Հասցե` Վարդենիս գյուղ 2փ.51շ

Հեռ..` 093118882

Էլ. փոստ`