Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն «Ձիթհանքովի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

24.03.2022

Հայտատու` Կառավարման միացյալ խորհուրդ
ՀՀ կառավարության 04․03․2010թ․-ի N319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Շիրակի մարզի «Ձորակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Ձիթհանքովի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և «Քարաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Ձիթհանքովի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

1 Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը

2) Բարձրագույն կրթությունը

3) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2 . Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1)Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը դրանց առկայության դեպքում:

5) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել միրցույթից առնվազն երեք օր առաջ),

6) Աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 24.03.2022թ.-13.04.2022թ. ամեն օր ժամը 10.00-ից մինչև 15.00, բացի ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Մրցութը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 27-ին ժամը 14.00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Ձիթհանքովի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել «Ձիթհանքովի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ ( հասցե ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, բնակավայր Ձիթհանքով փ.3 շենք 26/1, հեռ. 077380315)

 

 

ՀՀ Շիրակի մարզի «Ձորակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Ձիթհանքովի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և «Քարաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Անի Համայնք, բն.Ձիթհանքով

Հեռ..` 094821376

Էլ. փոստ`