Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Բաց Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «ՖԵՐԻԿԻ ՌԶԱՅԻՆ ՌԱՇԻԴԻ ՕԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

29.03.2022

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «ՖԵՐԻԿԻ ՌԶԱՅԻՆ ՌԱՇԻԴԻ ՕԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կառավարության 2010 թ. Մարտի 04-ի N 319 որոշում

 

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ «Ֆերիկի  Ռզալիե  Ռաշիդի  Օզմանյանի անվան  հիմնական դպրոց››ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1.       Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2.       Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում  են «Ֆերիկի  Ռզալիե  Ռաշիդի  Օզմանյանի անվան  հիմնական դպրոց›› ՊՈԱԿ-ում 2022 թվականի  մարտի   29-ից  մինչև 2022 թվականի ապրիլի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև  ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մայիսի  02-ին՝ ժամը 15:00-ին,«Ֆերիկի  Ռզալիե  Ռաշիդի  Օզմանյանի անվան  հիմնական դպրոց››ՊՈԱԿ-ում, հասցեն՝ Արմավիրի մարզ, գ.Ֆերիկ, Բարեկամության 2:

Տեղեկությունների համար դիմել. Հեռախոս՝         093-72-57-59,093-63-76-56                                                                                              Էլ. փոստ՝  ferikidproc@mail.ru:

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Ֆերիկ , Բարեկամության փ., 2 շենք

Հեռ..` +374 0231 093637656