Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Արթիկի N 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում կատարված փոփոխություն

01.04.2022

Հայտատու` <<Արթիկի N 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ
2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

<<Արթիկի N 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի

տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար


ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ <<Արթիկի N 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են <<Արթիկի N 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ –ում 2022 թվականի ապրիլի 1 -ից մինչև ապրիլի 21 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 15:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 1400-ին,
<<Արթիկի N 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում (ՀՀ Շիրակի մարզ, ք.Արթիկ, Բաղրամյան 39):
Տեղեկությունների համար դիմել <<Արթիկի N 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ՝ Աստղիկ Թորոսյանին, հեռ՝ 077 92 12 08, էլ. hասցե՝ artik2@schools.am:

Հասցե` ք. Արթիկ, Բաղրամյան 39

Հեռ..` +37494844431

Էլ. փոստ`