Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի <<Երնջատափիի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար

04.04.2022

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի Երնջատափի միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվակնի մատի 4-ի N319 Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
| ՀՀ Արագածոտնի մարզի Երնջատափի , Շենավանի և Հարթավանի միջնակարգ դպրոցների կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի <<Երնջատափիի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններնեն՝
1. ՀՀքաղաքացիությունը,
2. «Հանրակրթությանմասին» օրենքի 12-րդհոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդթվում՝էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. ինքնակենսագրություն:Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ըստկարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. ապրիլի 4-ից մինչև ապրիլի 22-ըներառյալ, ամենօր՝ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից,Երնջատափի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022թ. մայիսի 10-ին՝ժամը 14:00-ին, Հ Հ Արագածոտնի մարզի Երնջատափի Ե.Չարենցի անվան միջնակարգդպրոցում, հասցեն գ․Երնջատափ13փ. 32/1:
Տեղեկությունների համարզանգահարել 093277959, 043880883 հեռախոսահամարներով էլ․հասցե՝Yernjatap@schools.am:

Հասցե` Երնջատափ գյուղ 13փ.32/1շ

Հեռ..` , 093-27-79-59

Էլ. փոստ`