Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ <<Երևանի հ. 107 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

12.04.2022

Հայտատու` Երևանի հ.107 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
«Երևանի հ.107 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Հայտատու՝ «Երևանի հ.107 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ «Երևանի հ.107 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի հ.107 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի ապրիլի 12-ից մինչև մայիսի 02-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 0900 -ից մինչև ժամը 1600, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 1500-ին Երևանի հ.107 միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ Երևան, Ջրաշեն 1փ., շենք 41։
Հեռախոս՝ 010452483
Էլ. հասցե՝ school107@scholls.am

Հասցե` Երևան, Ջրաշեն 1փ., շենք 41

Հեռ..` 010452483

Էլ. փոստ`