Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի <<Հրազդանի N7միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

29.04.2022

Հայտատու` <<Հրազդանի N7միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

ՀՀ Կոտայքի մարզի <<Հրազդանի N7միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն՝ <<Հրազդանի N7 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Հրազդանի N7 միջնակարգ դպրոցում
2022 թվականի ապրիլի 29 -ից մինչև մայիսի 20 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00 -ից մինչև ժամը 15.00 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 15.00-ին, Կոտայքի մարզի Հրազդանի N7 միջնակարգ դպրոցում. հասցեն՝ ք. Հրազդան, Կաքավաձոր թաղամաս, առաջին փողոց, շենք 4:
Տեղեկությունների համար դիմել 098083048 հեռախոսահամարով կամ hrazdan_school7@mail.ru էլ. հասցեով:

Հասցե` ք. Հրազդան, Կաքավաձոր թաղամաս, առաջին փողոց, շենք 4

Հեռ..` 098083048

Էլ. փոստ`