Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ ՇՄ «Ախուրիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

02.05.2022

Հայտատու` ՙԱխուրիկի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 04-ի N 319-Ն որոշում


Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Ախուրիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Ախուրիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2.Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1)դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
3)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով
5)ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի «Ախուրիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թ. ապրիլի 28-ից մինչև 2022թ. մայիսի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հունիսի 2-ին ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի «Ախուրիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրիկ, 1 փողոց, փակուղի 1, շենք 1:

Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ Մ. Սարգսյանին։
/հեռ/ 094 51-09-75
Էլ. հասցե՝ marzpet.sargsyan.91@mail.ru


 

Հասցե` ՇՄ գ.Ախուրիկ 1 փողոց, փակուղի 1, շենք 1

Հեռ..` 094 51 09 75

Էլ. փոստ`