Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին

12.05.2022

Հայտատու` «Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության/նշանակման/կարգի» 4-րդ կետի

ՀՀ Սյունիքի մարզի «Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը,որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, / այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով/,որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են «Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ում

2022 թվականի մայիսի 16 -ից մինչև հունիսի 3 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9/00 -ից մինչև ժամը 15/00 -ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 17-ին ժամը 14։00-ին ՀՀ Սյունիքի մարզի «Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հասցե՝ քաղաք Մեղրի, Զ. Անդրանիկի 10, հեռախոս՝ +374 77-52-52-97 

 

 

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի Զ. Անդրանիկի 10

Հեռ..` +37477-52-52-97

Էլ. փոստ`