Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ Կոտայքի մարզի <<Չարենցավանի Ե. Չարենցի անվան N5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար

13.05.2022

Հայտատու` Կոտայքի մարզի <<Չարենցավանի Ե. Չարենցի անվան N5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թ-ի մարտի 4-ի N319- Ն որոշում

Մ Ր Ց ՈՒ Յ Թ Ի Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ Կոտայքի մարզի <<Չարենցավանի Ե. Չարենցի անվան №5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար


ՀՀ կառավարության՝ 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի <<Չարենցավանի Ե. Չարենցի անվան №5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար։
1․Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)։
2․Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նունականացման քարտի պատճենը,
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5) Ինքնակենսագրություն։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Կոտայքի մարզի <<Չարենցավանի Ե. Չարենցի անվան №5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում 2022 թվականի մայիսի 13-ից հունիսի 2-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9 ։00-ից ժամը 15։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Կոտայքի մարզի <<Չարենցավանի Ե. Չարենցի անվան №5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում։
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք.Չարենցավան Աբովյան փողոց թիվ 8:


Տեղեկությունների համար դիմել
Հեռախոս՝+ 374 94030798, էլ. հասցե՝ balasan63@mail.ru
Հեռախոս՝ +374 91647800, էլ. հասցե՝ elfina.k@mail.ru
Դպրոցի էլ․փոստ՝ charentsavan5@schools.am

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ,ք. Չարենցավան Աբովյան փողոց թիվ 8

Հեռ..` 022642355

Վեբ կայք` charencavan5.shoolsite.am

Էլ. փոստ`