Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

13.05.2022

Հայտատու` « Հ Հ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010թ.մարտի 4-ի Ν319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար: 1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1) ՀՀ քաղաքացիությունը. 2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): 2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը. 3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը. 4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով. 5) ինքնակենսագրություն: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցում 2022 թվականի մայիսի 13-ից մինչև հունիսի 2-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 15:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցում: Հասցեն՝ Գեղարքունիքի մարզ Հ. Աբրահամյան փողոց 4/6 Տեղեկությունների համար դիմել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ.Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցի խորհրդի կողմից լիազորված անդամ Աննա Խաչատրյանին Հեռախոսահամարը՝ 077-84-77-16, էլեկտրոնային հասցեն՝ annaani@mail.ru

Հասցե` Գեղարքունիքի մարզ Հ. Աբրահամյան փողոց 4/6

Հեռ..` 077-84-77-16,

Էլ. փոստ`