Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարություն

16.05.2022

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզ <<Մեղրաշենի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
2010թ. մարտի 4-ի N319 որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Մեղրաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, ՀՀ Շիրակի մարզի «Նահապետավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի և «Հառիճի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Մեղրաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2.Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1)դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5)ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի «Մեղրաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թ. մայիսի 16-ից հունիսի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հունիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի «Մեղրաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք Մեղրաշեն բնակավայր 4-րդ փողոց, շենք 6:

Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ՝ Ս.Հովհաննիսյան
/հեռ/ 093353198
Էլ. հասցե՝ meghrashendproc@mail.ru

Հասցե` Շիրակի մարզ, գ. Մեղրաշեն 4փ. 6շ.

Հեռ..` 094274869

Էլ. փոստ`