Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Նոր Կյանքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

17.05.2022

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի<<Նոր Կյանքի միջնակարգ դպրոց>>,<<Վարդաքարի միջնակարգ դպրոց>>,<<Հովտաշենի հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ների կառավարման միացյալ խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4 N319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Նոր Կյանքի միջնակարգ դպրոց»
ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի №319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Նոր Կյանքի միջնակարգ դպրոց», «Վարդաքարի միջնակարգ դպրոց», «Հովտաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Նոր Կյանքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի «Նոր Կյանքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի մայիսի 17-ից մինչև 2022 թվականի հունիսի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ին,
ՀՀ Շիրակի մարզի «Նոր Կյանքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Նոր Կյանք բնակավայր, 7-րդ փողոց, շենք 2:
Տեղեկությունների համար դիմել՝
խորհրդի նախագահ Ա. Ափրիկյանին,
հեռախոս՝ 094104017, կամ՝
խորհրդի քարտուղար Ա. Ավագյանին,
հեռախոս՝ 077153733:
Էլփոստ՝ norkyanq@schools.am

Հասցե` Շիրակի մարզ, գյուղ Նոր Կյանք,7-րդ փ.,շենք2

Հեռ..` 094519748

Էլ. փոստ`