Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի «Լանջիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթի հայտարարություն

17.05.2022

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ՙՙԼանջիկի միջնակարգ դպրոց՚՚ ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Լանջիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գուսանագյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեվտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Լանջիկի միջնակարգ դպրոց պետական ոչ առեվտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Շիրակավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեվտրային կազմակերպության միացյալ խորհրդը հայտարարում է մրցույթ՝ Լանջիկի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2/ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը / հավաստագիր /
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է ՝
1/ դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2/ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
3/ հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4/ տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5/ ինքնակենսագրություն

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են` ՀՀ Շիրակի մարզի «Լանջիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի մայիսի 18-ից 2022 թվականի հունիսի 7-ը ներառյալ, ամեն օր ՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը , բացի շաբաթ , կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 21-ին,ժամը 14։00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Լանջիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ. Լանջիկ, փողոց 1, շենք 12։
Տեղեկությունների համար դիմել խորհրդի նախագահ Գրիգոր Պապոյանին։
Հեռ՝ 093 95-97-97
Էլ. հասցե՝ movsisyantatevik@gmail.com

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ գ.Լանջիկ փ.1 շենք 12

Հեռ..` 093 95-97-97

Վեբ կայք` https://lanjik.schoolsite.am

Էլ. փոստ`