Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՝ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

23.05.2022

Հայտատու` ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՏԻՆ, ՀՈՐՍ ԵՎ ՍԱԼԼԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀՀ կառավարության 2010թ.-ի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն

Հայտարարություն ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՏԻՆ, ՀՈՐՍ ԵՎ ՍԱԼԼԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԽՈՐՀՈՒՐԴԸ հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1. ՀՀ քաղաքացիությունը, 2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝ 1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, 3. հաստատության ղեկավարման իրավունքի / հավաստագրի / պատճենը, 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով, 5. ինքնակենսագրություն: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ - ում 2022 թ.-ի մայիսի «20» - ից մինչև 2022թ.-ի հունիսի «09» - ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 – ից մինչև ժամը 16:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2022թ.-ի հունիսի «23» - ին՝ ժամը 15:00 – ին «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ - ում: Հասցե՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, Շատին բնակավայր, 2 փողոց, շենք 17: Տեղեկությունների համար զանգահարել 077 09 00 54 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, Շատին բնակավայր, 2 փողոց, շենք 17

Հեռ..` 077 09 00 54

Էլ. փոստ`