Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի <<Եղվարդի միջնակարգ դպրոց>>, ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղձեցնելու համար

30.05.2022

Հայտատու` Դպրոցական խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշում

ՀՀ Սյունիքի մարզի <<Եղվարդի միջնակարգ դպրոց>>, ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց
մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մացնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.<<Հանրակրթության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1.դիմում՝հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի
ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով),որը խորհրդի որոշմամբ լիազորված
խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում
ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի
մյուս անդամներին,
5.Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. մայիսի 27-ից հունիսի 16-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը,
բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Եղվարդի
միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022թ. հունիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Եղվարդի միջնակարգ
դպրոցում, հասցեն՝ Սյունիքի մարզ,ք. Կապան գ. Եղվարդ:
Տեղեկությունների համար զանգահարել 094147978 հեռախոսահամարին, էլեկտրոնային հասցեն՝
kapaneghvardschool@mail.ru:

Հասցե` Սյունիքի մարզ, ք. Կապան գյուղ Եղվարդ

Հեռ..` (098) 81-43-04

Էլ. փոստ`