Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի «Շաղիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

31.05.2022

Հայտատու` ՀՀ ՇՄ «Ծաղկուտի միջնակարգ դպրոց», «Գառնառիճի միջնակարգ դպրոց» «Շաղիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ-ի 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի ¹ 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ <<Գառնառիճի միջնակարգ դպրոց» , <<Ծաղկուտի միջնակարգ դպրոց», <<Շաղիկի հիմնական դպրոց», ՊՈԱԿ-ների կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) Դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի <<Շաղիկի հիմնական դպրոց», ՊՈԱԿ-ում 2022 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը10: 00-ից մինչև ժամը 15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 4-ին՝ ՀՀ Շիրակի մարզի <<Շաղիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում (հասցե՝ ՇՄ Ամասիա համյանք գյուղ Շաղիկ փողոց 3 շենք 11)՝ ժամը14:00- ին:
Տեղեկությունների համար դիմել ՀՀ Շիրակի մարզի <<Գառնառիճի միջնակարգ դպրոց», <<Ծաղկուտի միջնակարգ դպրոց», <<Շաղիկի հիմնական դպրոց», ՊՈԱԿ-ների կառավարման խորհրդի նախագահ՝ Ջեմմա Հարությունյանին
/հեռ/ +374 94 00 12 03 ,
էլ. hասցե՝ jemmaharutyunyan1950@mail.ru

Հասցե` ՇՄ Ամասիա համյանք գյուղ Շաղիկ փողոց 3 շենք 11

Հեռ..` +37494001203

Էլ. փոստ`