Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Սյունիքի մարզի «Շաղաթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

24.06.2022

Հայտատու` «Շաղաթի միջնակարգ դպրոց» և «Անգեղակոթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների կոլեգիալ կառավարման մարմին
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն

Մրցույթի հայտարարություն

ՀՀ Սյունիքի մարզի «Շաղաթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն «Շաղաթի միջնակարգ դպրոց» և «Անգեղակոթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների կոլեգիալ կառավարման մարմինը` միացյալ խորհուրդը, հայտարարում է մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) ՀՀ քաղաքացիությունը,
2) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Շաղաթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ում 2022 թվականի հունիսի 24-ից մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ ամեն օր՝ժամը 9.00-ից մինչև ժամը 15.30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 13:00-ին «Շաղաթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ում:

Հասցե՝ Սյունիքի մարզ, հ. Սիսիան, բն.Շաղատ, փ.8, շ.17

Տեղեկությունների համար դիմել՝ խորհրդի կողմից լիազորված անդամ Լալա Թորոսյանին: Հեռ. (077 57 82 00),էլ. հասցեshaghat@schools.am:

Հասցե` հ.Սիսիան,բն.Շաղատ

Հեռ..` 094-38-60-62

Էլ. փոստ`