Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ԿԳՄՍՆ «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

25.07.2022

Հայտատու` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ կառավարության 22 ապրիլի 2022 թվականի N 539-Ն որոշում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

ՀՀ քաղաքացիություն.
բարձրագույն կրթություն.
հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանային ստաժ կամ դերասանական արվեստ կամ արվեստի կառավարում /մենեջմենթ/ կամ ռեժիսուրա բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
Հիմնական գործառույթները՝
1) տիկնիկային թատերարվեստի բնագավառում հանդիսատեսի հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը.
2) ազգային տիկնիկային թատերարվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը.
3) դասական և ժամանակակից լավագույն ստեղծագործությունների բեմադրությունը.
4) մանուկ սերնդի գեղագիտական և գաղափարական դաստիարակությունը.
5) հայ տիկնիկային արվեստը միջազգային ասպարեզում արժանվույն ներկայացնելը:
Իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

դիմում՝ (ձևը կցվում է).
բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ(ները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).
երկու գունավոր լուսանկար՝ 3Î4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).
անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
ինքնակենսագրություն՝ գրվում է անձամբ, շարադրվում է ազատ ոճով, հակիրճ, առանց ջնջումների՝ նշելով հետևյալ տեղեկությունները. անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, կրթությունը (որտեղ, երբ և որ ուսումնական հաստատությունն է ավարտել և ինչ մասնագիտությամբ), աշխատանքային գործունեությունը, համակարգչային հմտությունները, ընտանեկան դրությունը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ սկանավորված տարբերակը.
գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.
օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
«Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2022 թվականի սեպտեմբերի 2-ին:
Հայեցակարգը պետք է լինի առավելագույնը 20 էջ.
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:30-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հիմնական աշխատավարձը՝ 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև 13:00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 12. 08. 2022 թ., տեղեկատու հեռ.` 010 /599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝
«Աշխատանքային օրենսգիրք» հոդվածներ՝ 5, 14, 20, 46, 85, 88,99, 101, 102, 109, 111-115, 120, 147, 158, 166, 179, 228
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146722
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3-18, 22, 25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 6, 10, 14, 15, 21,, 26, 27, 34, 36, 38, 42, 47, 48, 57, 60, 66, 72, 73, 109, 121, 125, 131, 147, 153, 160, 162, 163, 168, 184, 185, 19, 206
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143723
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 1-4,6, 8, 10, 14, 16, 17, 20-22, 24, 26, 26.1,
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002
«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3,4,5,13,23,42,43,44,45
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141668
«Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «ազգային» կարգավիճակ շնորհելու և պայմանները սահմանելու մասին ՀՀ կառավարության 2012թ. Փետրվարի 9-ի թիվ 176 որոշում
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=74328

Թեստային հարցերի նմուշ

Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար հմտությունների՝ (առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն), մասնագիտական գիտելիքների ստուգում, անձնական որակների (աշխատանքային էթիկայի կանոնների իմացություն և այլն) բացահայտում:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659) :

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն դերասանական արվեստ կամ արվեստի կառավարում /մենեջմենթ/ կամ ռեժիսուրա բնագավառի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:

Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև 13:00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 12. 08. 2022 թ., տեղեկատու հեռ.` 010 /599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

Հասցե` ք,. Երևան, Վազգեն Սարգսյան 3 ,Կառավարական տուն 2

Հեռ..` 010-599600

Վեբ կայք` escs.am

Էլ. փոստ`