Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ԿԳՄՍՆ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն»ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

31.08.2022

Հայտատու` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ կառավարության 22 ապրիլի 2022 թվականի N 539-Ն որոշում

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

ՀՀ քաղաքացիություն.
բարձրագույն կրթություն.
հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ թատերական արվեստ կամ թատերագիտություն կամ սոցիալ-մշակութային գործունեություն (արվեստի կառավարում /մենեջմենթ/) բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

Հիմնական գործառույթները՝

թատերարվեստի բնագավառում հանդիսատեսի հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը.
ներկայացումների և այլ բեմադրությունների ստեղծում և ցուցադրում.
համատեղ ծրագրերի իրականացում այլ թատերախմբերի և կազմակերպությունների հետ.
դերասանախմբի ինքնուրույն ձևավորում.
պայմանագրային հիմունքներով մտավոր սեփականության օբյեկտների օգտագործում.
ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների հյուրախաղերի կազմակերպում.
ստեղծագործական ստուգատեսների, փառատոնների և մրցույթների անցկացում.
Իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

դիմում՝ (ձևը կցվում է).
բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ(ները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).
երկու գունավոր լուսանկար՝ 3Î4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).
անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
ինքնակենսագրություն՝ (ձևը կցվում է).
գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.
օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2022 թվականի հոկտեմբերի 7-ին:
Հայեցակարգը պետք է լինի առավելագույնը 20 էջ.
պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները.
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14:30-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հիմնական աշխատավարձը՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև 13:00-ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 22. 09. 2022 թ.,
տեղեկատու հեռ.` 010 /599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝
«Աշխատանքային օրենսգիրք», հոդվածներ՝ 5, 14, 20, 46, 85, 88,99, 101, 102, 109, 111-115, 120, 147, 158, 166, 179, 228
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146722
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3-18, 22, 25
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510
ՀՀ Սահմանադրություն, հոդվածներ՝ 6, 10, 14, 15, 21,, 26, 27, 34, 36, 38, 42, 47, 48, 57, 60, 66, 72, 73, 109, 121, 125, 131, 147, 153, 160, 162, 163, 168, 184, 185, 19, 206
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=143723
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-4,6, 8, 10, 14, 16, 17, 20-22, 24, 26, 26.1,
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002
«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3,4,5,13,23,42,43,44,45
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141668
«Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «ազգային» կարգավիճակ շնորհելու և պայմանները սահմանելու մասին ՀՀ կառավարության 2012թ. փետրվարի 9-ի թիվ 176 որոշում
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=74328

Թեստային հարցերի նմուշը կցվում է

Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝ (առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն),

Մասնագիտական գիտելիքների ստուգում՝
«Աշխատանքային օրենսգիրք» հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146722,
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք, հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002

Անձնական որակների (աշխատանքային էթիկայի և բարեվարքության կանոնների իմացություն):

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659) :

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՄՍՆ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու նախարարության «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով: Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մշակույթի կամ արվեստի ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտներում:

Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝

Կազմակերպության անվանումը
Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
Կազմակերպության կանոնադրությունը:
Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև 13:00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 22. 09. 2022 թ., տեղեկատու հեռ.` 010 /599-659/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ management@escs.am:

Հասցե` ք,. Երևան, Վազգեն Սարգսյան 3 ,Կառավարական տուն 2

Հեռ..` 10-599600

Վեբ կայք` escs.am

Էլ. փոստ`