Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ՝ «ՍՊԻՏԱԿԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

25.11.2022

Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թ․ մարտի 26-ի N 02-Ն հրամանի 10-րդ կետ

Սպիտակի համայնքապետարանը հայտարարում է «Սպիտակի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար բաց մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):

ՀՈԱԿ-ի տնօրենը՝
Իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:
Մրցույթը կկայանա 2022թ. դեկտեմբերի 28-ին ժամը 11:00-ին` Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ք․ Սպիտակ, Շահումյան 7):

Դիմումներն ընդունվում են Սպիտակի hամայնքապետարանում ամեն օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն` բացի շաբաթ, կիրակի օրերից (հասցեն՝ ք. Սպիտակ, Շահումյան 7, հեռ.՝ 0255-2-25-00)։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022թ. դեկտեմբերի 19-ը ժամը 18:00-ն:
Մրցույթներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման
վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացված փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
3) Իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթներին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր`
1) դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
3) օրենքի խախտմամբ չեն անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել են հանցագործության կատարման համար, և նրանց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) զրկվել են որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որոնց օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.
6) ներկայացրել են փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.
7) 65 տարին լրացած քաղաքացիները:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
1) թեստավորման (հարցաշարն այստեղ`)
2) հարցազրույցի:
Հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը կազմված է հետևյալ բնագավառներից՝
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 8, 9, 11, 12, 14, 16, 17, 22, 23, 24, 25, 25.1 (հղումն՝ այստեղ)
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ՝ 5, 6, 14, 17, 18, 92, 99, 110, 130, 137, 166, 169, 171, 178, 195
(հղումն՝ այստեղ)
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 2, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 18, 26, 30, 31, 37, 40, 46, 47
(հղումն՝ այստեղ)
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 2, 3, 5, 6, 13, 14, 16, 17, 18, 19, 22, 25, 26, 35, 46, 83
(հղումն՝ այստեղ)
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք հոդվածներ՝ 2, 4, 6, 20, 24,
(հղումն՝ այստեղ):
Մրցույթի մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և տեղեկությունների, հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Սպիտակ, Շահումյան 7, հեռ.՝ 0255-2-25-00):


Սպիտակի համայնքապետարան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք․ Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`