Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Լուսագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

28.11.2022

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «Լուսագյուղի միջնակարգ դպրոց» և «Ջրարբիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ խորհուրդը
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշում

ՀՀ Արմավիրի մարզի «Լուսագյուղի միջնակարգ դպրոց» և «Ջրարբիի
միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:


Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. <<Հանրակրթության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5.ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, «Լուսագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի «Լուսագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Լուսագյուղ,Խանջյան 1:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 044-99-01-09 հեռախոսահամարով, էլեկտրոնային հասցե՝ lusagyugh@schools.am :
 

Հասցե` ՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Լուսագյուղ,Խանջյան 1

Հեռ..` 044-99-01-09