Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

19.12.2023

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝
1. ՀՀ քաղաքացիություն.
2. բարձրագույն կրթություն.
3. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի աշխատանքային ստաժ.

Հիմնական գործառույթները՝
1) իրականացնում է կազմակերպությանն ամրացված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ֆիզիկական պահպանվածությունն ու անվտանգությունն ապահովող միջոցառումներ, այդ թվում թանգարանային առարկաների կոնսերվացումը և վերականգնումը,
2) իրականացնում է կազմակերպությանն ամրացված /մշտական կամ ժամանակավոր պահպանության/, ինչպես նաև՝ համալրման նպատակով ձեռքբերված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների հաշվառում,
3) կազմակերպում է թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններ,
4) կազմակերպում է ցուցահանդեսներ կազմակերպությանն ամրացված, նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող թանգարանային առարկաներով և թանգարանային հավաքածուներով,
5) իրականացնում է գիտալուսավորչական աշխատանք, կազմակերպում դասախոսություններ, համաժողովներ, գիտահետազոտական աշխատանք,
6) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա թանգարանների հետ՝ թանգարանային գործի տեսական ու գիտագործնական խնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման նպատակով,
Իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ (Կանոնադրությունը կցվում է)

Մրցույթին մասնակցել ցանկացողները թղթային պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) լրացված դիմում (ձևը կցվում է)
2) ինքնակենսագրություն (ձևը կցվում է)
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը)
4) 2 գունավոր լուսանկար` 3x4 չափսի
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում,
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում
8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն:
Փաստաթղթերն ընդունվում են ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7 հասցեով` ամեն օր, բացի շաբաթ, կիրակի ու տոնական օրերից, ժամը 1000-ից մինչև 1230-ը և 1420-ից մինչև 1530-ը: Դիմումներն ընդունվում են 2023 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 12-ը ներառյալ, տեղեկատու հեռ.` /060650626/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ gegharquniq.andznakazm@mta.gov.am:
«Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման և բարեփոխման մշակված հայեցակարգը հարցազրույցի մասնակիցը թղթային տարբերակով պետք է հանձնաժողովին ներկայացնի 2024 թվականի փետրվարի 19-ին:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 1030-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում
(հասցեն՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 1500-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (հասցեն՝ ք.Գավառ, Կենտրոնական հրապարակ 7):
Հիմնական աշխատավարձը՝ 165960 (մեկ հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ:
Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակը՝

ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510
(Հոդվածներ՝ 1-8, 10, 13-18, 20-21, 25-27, 31-32, 35-38, 40-41, 44, 46-49, 51, 57-58, 64, 66, 70, 72-73, 103, 118-120, 123-124, 126, 129, 131-132, 134, 137, 172-173, 140-141, 147, 162),
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=180722
(Հոդվածներ՝ 3, 5, 14-16, 23, 27, 40, 45, 73, 76, 85, 87, 91, 94, 99-103, 109, 110-112, 114, 124, 130, 131, 137, 139-142, 144, 147, 152-154, 163-164, 170, 171, 174, 179, 192, 219, 225, 229, 230 249)
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=164932
(Հոդվածներ՝ 3-4, 6-7, 9-12, 14-18, 22-24),
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121002
(Հոդվածներ՝ 3-6, 9-12, 14, 15, 17, 18, 21-26, 26.1, 29),
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121003
(Հոդվածներ՝ 3, 5, 7-10, 12, 13, 15, 17),
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենք,
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117765
(Հոդվածներ՝ 5, 7, 8, 10, 12,1 3, 16, 20)
ՀՀ կառավարության որոշումը պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու և 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 31 մայիսի 2012 թվականի 705-Ն որոշում հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76436
«Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն՝
Կցվում է:
(Թեստային հարցերի նմուշը կցվում է)
Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=180722
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=164932
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121002
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121003
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենք,
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117765
ՀՀ կառավարության որոշումը պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու և 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 31 մայիսի 2012 թվականի 705-Ն որոշում հղումը՝
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=76436
«Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն ՝ կցվում է:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

Աշխատակազմի /անձնակազմի/ կառավարում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Հայեցակարգը պետք է`
1) լինի առավելագույնը 20 էջ.
2) պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
3) ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Անձնական որակների՝ աշխատանքային էթիկայի և բարեվարքության կանոնների
իմացություն:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին (հասցեն՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7, հեռ՝ 060650626):
________________________________________



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու՝ «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:
Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեու¬թյուն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա համակարգչային ծրագրով՝ պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:
Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով gegharquniq.andznakazm@mta.gov.am էլեկտրոնային հասցեին:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
4. Կազմակերպության կանոնադրությունը:

Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7

Հեռ..` 60650626

Էլ. փոստ`