Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետևյալ առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

14.03.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թ փետրվարի 3-ի թիվ 129-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթների
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետևյալ առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար․
1. «Լճաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ
2. «Վերին Գետաշենի ԲԱ ՊՈԱԿ
3. «Ծակքարի ԱԱՊԿ ՊՈԱԿ
4․ «Լուսակունքի ԱԱՊԿ ՊՈԱԿ
5. «Լճափի ԱԱՊԿ ՊՈԱԿ
6․ «Վարդենիկի ԱԿ ՊՈԱԿ
7. «Ծովասարի ԱԱՊԿ ՊՈԱԿ
Կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն բժշկական կրթություն ունեցող այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ կամ առողջապահական բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
2) չի լրացել հավակնորդի 65 տարին:
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության մրցույթները կանցկացվի՝
1. «Լճաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ 2024թ. մայիսի 24-ին, ժամը` 11։00-ին
2. «Վերին Գետաշենի ԲԱ ՊՈԱԿ 2024թ. մայիսի 27-ին, ժամը` 11։00-ին
3. «Ծակքարի ԱԱՊԿ ՊՈԱԿ 2024թ. մայիսի 29-ին, ժամը` 11։00-ին
4․ «Լուսակունքի ԱԱՊԿ ՊՈԱԿ 2024թ. մայիսի 30-ին, ժամը` 11։00-ին
5. «Լճափի ԱԱՊԿ ՊՈԱԿ 2024թ. հունիսի 6-ին, ժամը` 11։00-ին
6․ «Վարդենիկի ԱԿ ՊՈԱԿ 2024թ․ հունիսի 7-ին, ժամը` 11։00-ին
7. «Ծովասարի ԱԱՊԿ ՊՈԱԿ 2024թ. հունիսի 11-ին, ժամը` 11։00-ին
Մրցույթին մասնակցելու համար դիմումատուները Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ են ներկայացնում`
1) դիմում, որում նշվում է հավակնորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), հաշվառման և բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
4) ինքնակենսագրություն.
5) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
6) բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի հավակնորդի դեպքում` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ տարկետման մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթղթի) բնօրինակը և պատճեն.
7) տեղեկանք՝ դատվածության, դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ (Արտաքին գործերի նախարարությունից կամ Ներքին գործերի նախարարությունից).
8) տեղեկանք՝ սնանկության կամ դրա բացակայության վերաբերյալ (Դատական դեպարտամենտից).
9) տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության օրեսնդրությամբ սահմանված հիվանդությունների բացակայության վերաբերյալ (արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունից, որտեղ համապատասխան կարգով կցագրված է դիմումատուն). 10) հավակնորդի ցանկությամբ` հրապարակված գիտական հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
11) բնութագիր` վերջին աշխատավայրից (ըստ դիմումատուի ցանկության).
12) Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ, ինչի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ), որը ներառում է Կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև Կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, Կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
6. Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է առձեռն կամ առցանց՝ բացառությամբ Կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի, որը ներկայացվում է առձեռն:
7. Առձեռն փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի ոչ աշխատանքային և տոն օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 15.04.2024թ. ժամը՝ 900-ից մինչև 1300 և 1400-ից 1500:
Մրցույթը կկայանա Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի շենքում (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք, Կենտրոնական հրապարակ 7): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք, Կենտրոնական հրապարակ 7, Անձնակազմի կառավարման բաժին, հեռ.` (060) 65-06-26):

Հասցե` ք․ Գավառ, Կենտրոնական հրապարակ 7

Հեռ..` 060-65-06-25, 098-44-40-98

Էլ. փոստ`