Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

27.03.2024

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
ՀՀ Կառավարության 2023թ թիվ 181 որոշում

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 4-րդ, 7-րդ կամ 41-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
2) հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով համաձայն https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=168835 հղման.
5) ինքնակենսագրություն (Ձև 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում, հասցե՝ ք. Գյումրի, Գ. Նժդեհ փողոց 16։
2024 թվականի մարտի 28-ից մինչև ապրիլի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև ժամը 12:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
«Էլեկտրոնային դիմումներն ուղարկել՝ tnorenimrcuyt@gmail.com էլեկտրոնային փստի հասցեին (տեղեկատու հեռախոս 0312-4-90-00-184)»։
Դիմում՝
https://escs.am/files/files/2023-12-01/cb529490397a5b10ec50107ef2530978.docx
Ինքնակենսագրություն՝
https://escs.am/files/files/2023-03-03/8f1e9df9e1ea11c2f536030409a91f39.docx

Հասցե` ք․Գյումրի , Գ․Նժդեհի 16

Հեռ..` +37431249000 107

Էլ. փոստ`