Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է մրցույթ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

10.04.2024

Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ կառավարության 22 ապրիլի 2022 թվականի N 539-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է մրցույթ

Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար


• Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) ՀՀ քաղաքացիություն․
բ) բարձրագույն կրթություն.
գ) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի N 378-Լ հրամանի հավելվածով հաստատված «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության գործունեության հիմնական առարկայով և նպատակներով, մասնավորապես՝ կազմակերպության գործառույթներով սահմանված բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։

• Տնօրենը`
1) Առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր),
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով ու կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,
3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
4) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
5) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
6) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,
7) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
8) իրականացնում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

• Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) լրացված դիմում, ձևը կցվում է
2) ինքնակենսագրություն, ձևը կցվում է
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը)
4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում
8)աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10։00-ին շրջակա միջավայրի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ,Կառավարական տուն N 3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ին, շրջակա միջավայրի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ,Կառավարական տուն N 3):
Հիմնական աշխատավարձը՝ 540․000 (հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:
Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝

1. ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 10, 11, 12, 14, 39, 50, 51, 57, 60, 62, 82, 89, 94, 146, 147, 152, 159, 160, 162, 181
2. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 23
3. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
Հոդվածներ՝ 4, 5, 7, 13, 14, 17, 18, 20, 46, 73, 76, 83, 87, 94, 99, 100, 101, 102, 104, 111, 112, 115, 130, 139, 148, 150, 152, 159, 163, 164, 167, 171, 172, 176, 176.1, 223, 227
4. ՀՀ Հարկային օրենսգիրք
Հոդվածներ՝ 6, 7, 8, 18, 59, 63, 78, 125, 129, 136, 138, 140, 143, 150, 151, 158
5. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 5, 7, 8, 9, 10, 11, 14, 16, 17, 19, 20, 21, 22
6. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 1-3, 5, 6, 10, 12, 15, 16, 23, 24, 40-41
7. «Գնումների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 9, 10, 11, 13, 15, 16, 18, 23, 26, 27, 28, 31, 33, 34, 37, 40
8. «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 5, 9, 11, 12, 13, 14, 16, 17
9. «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 7, 9, 10, 11, 14, 16, 19, 22, 24, 26, 28
10.«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 7, 9, 11, 13, 14, 16, 18, 20, 26, 28
11. «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենք
Հոդված՝ 2, 5, 6, 11, 16, 19, 20, 21, 21․1, 22, 25, 26, 27, 28
12․ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 1, 3, 4, 5, 7, 13, 14, 16, 17, 19, 20, 21, 22, 23, 25, 26, 30
13. ՀՀ Անտառային օրենսգիրք
Հոդվածներ՝ 2, 4, 7, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 21, 22, 23, 25, 29, 47, 50
14. Շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի N 378-Լ հրամանի հավելվածով հաստատված «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն․

Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝

1. ՀՀ Հարկային օրենսգիրք
2. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
3. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
4. «Գնումների մասին» ՀՀ օրենք
5. «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք
6. «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
7. «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
8. «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենք
9. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
10. ՀՀ Անտառային օրենսգիրք
11. Շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի N 378-Լ հրամանի հավելվածով հաստատված «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն․

1. Որոշումների կայացում
2. Հաղորդակցման հմտություններ
3. Կոնֆլիկտների կառավարում
4. Ժամանակի կառավարում
5. Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
6. Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

Մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցները շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն մինչև 2024 թվականի սեպտեմբերի 9-ը՝ ժ․16։00։

Հայեցակարգը պետք է`
1) լինի առավելագույնը 20 էջ.
2)պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
3)ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3 հասցե, 5-րդ հարկ, 504 սենյակ, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1600-ը, կամ էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի հասցե՝ meri.babayan@env.am։

Մասնակիցների մուտքը մրցույթի սենյակ արգելվում է թեստավորման մեկնարկից 10 րոպե առաջ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2024 թվականի մայիսի 3-ը ներառյալ։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել շրջակա միջավայրի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ հեռ․ (011 818-504), էլեկտրոնային փոստի հասցե՝ meri.babayan@env.am։

Հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Հեռ..` 011818504

Վեբ կայք` www.env.am

Էլ. փոստ`