Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Շրջակա միջավայրի նախարարությունը հետաքրքրված հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով:

10.04.2024

Հայտատու` Շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ կառավարության 22 ապրիլի 2022 թվականի N 539-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ շրջակա միջավայրի նախարարությունը հետաքրքրված հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով:

Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում։

Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով meri.babayan@env.am էլեկտրոնային հասցեին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի մայիսի 3-ը ներառյալ։
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
4. Կազմակերպության գործունեության բնույթը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել շրջակա միջավայրի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բաժին (011 818-504)։

Հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Հեռ..` 011818504

Վեբ կայք` www.env.am

Էլ. փոստ`