Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 835, Հրաչյա Հայկազի Ղարիբյանի կողմից Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 2 շենք թիվ 3 բնակարանի դիմաց՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար տուգանքը նշանակելու մասին

11.12.2018

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 6/2 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 2 շենք թիվ 3 բնակարանի դիմաց՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար տուգանքը նշանակելու մասին, պարզեց որ
Հրաչյա Հայկազի Ղարիբյանը (հասցե ք. Էջմիածին, Արագածի զանգված, թիվ 7 շենք թիվ 29 բնակարան, անձնագիր AM0309878), Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 2 շենք թիվ 3 բնակարանի դիմաց՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 22.11.2018թ. թիվ 20 արձանագրության հիման վրա 2018 թվականի նոյեմբերի 23-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Հրաչյա Ղարիբյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենք-շինությունների, ճանապարհների ու փողոցների հերթական ուսումնասիրության ժամանակ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 2 շենք թիվ 3 բնակարանի դիմաց՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում հայտնաբերված ինքնակամ շինության կապակցությամբ 22.11.2018թ. թիվ 20 արձանագրությունը ու տեղազննության ակտերը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Հանձնաժողովի 28.11.2018թ. թիվ 2 արձանագրությունը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հանձնաժողովը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 7 շենք թիվ 29 բնակարանի բնակիչ Հրաչյա Ղարիբյանի կողմից Արագածի զանգված, թիվ 2 շենք թիվ 3 բնակարանի դիմաց՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում իրականացվել է ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ /քարե շինություն, խանութ/, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2018 թվականի նոյեմբերի 23-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 նոյեմբերի 28-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 23.11.2018թ. ոիվ 2283 առձեռն հանձնած ծանուցում/ քաղաքացի Հրաչյա Ղարիբյանը:
Հրաչյա Ղարիբյանը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ պատրաստվում է օրենքով սահմանված կարգով ենթարկվել վարչական պատասխանատվության/վճարել տուգանք/:
Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և առաջարկել՝ վարույթի մասնակից Հրաչյա Ղարիբյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով՝ 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Նախազգուշացնել Հրաչյա Ղարիբյանին, որ եթե նա շարունակի իրականացնել շինարարական աշխատանքները սույն արձանագրության հիման վրա, համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և
իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Հրաչյա Ղարիբյանը Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 2 շենք թիվ 3 բնակարանի դիմաց՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասին 3-րդ կետի համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հրաչյա Ղարիբյանի նկատմամբ նշանակել տուգանք 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 2 շենք թիվ 3 բնակարանի դիմաց՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար:
2.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63, 094-04-61-18

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`