Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 862, Մարիամ Վահրամի Համբարձումյանին առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու և տուգանք նշանակելու մասին

18.12.2018

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 7/2 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մթերային խանութի դիմաց իրականացրած բացօթյա առևտրի հետևանքները վերացնելու և վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, պարզեց որ
Մարիամ Վահրամի Համբարձումյանը (հասցե ՝ ք. Էջմիածին, Նարեկացի փողոց, թիվ 8 տուն, անձնագիր AH0541798), Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մթերային խանութի դիմաց, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, իրականացրել է բացօթյա առևտուր, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածին քաղաքի Բնակարանային կոմունալ վարչության համայնքային գույքի գույքագրման, բացօթյա առևտրի և տրանսպորտի կանոնակարգման բաժնի 23.11.2018թ. արձանագրության հիման վրա 2018 թվականի դեկտեմբերի 3-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը հրավիրել և անցկացրել է լսում Մարիամ Վահրամի Համբարձումյանի բացակայությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածին քաղաքի Բնակարանային կոմունալ վարչության համայնքային գույքի գույքագրման, բացօթյա առևտրի և տրանսպորտի կանոնակարգման բաժնի կողմից 23.11.2018թ. կազմված արձանագրությունը:
• Հանձնաժողովի 11.12.2018թ. թիվ 2 արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 8 տան բնակչուհի Մարիամ Վահրամի Համբարձումյանը Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մթերային խանութի դիմաց առանց թույլտվության իրականացրել է բացօթյա առևտուր:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 դեկտեմբերի 11-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցումը առձեռն հանձնվել է Մարիամ Վահրամի Համբարձումյանին, սակայն վերջինս հրաժարվել է ստորագրել ծանուցումը առձեռն ստանալու մասին գրությունը:
Ի հավելումն վերոգրյալի հարկ է նշել, որ դեռևս 2018 թվականի նոյեմբերին հարուցված վարչական վարույթի շրջանակներում Էջմիածին համայնի ղեկավարի 22.11.2018թ. թիվ 772 որոշմամբ, հիմք ընդունելով նույնատիպ իրավախախտում կատարած անձի՝ Մարիամ Վահրամի Համբարձումյանի անկեղծ զղջումը, վերջինիս նկատմամբ նշանակվել է վարչական տույժ նախազգուշացման ձևով, քանի որ Մ.Համբարձումյանը պարտավորվել էր դադարեցնել բացօթյա առևտուրը, իսկ 17.11.2018թ-ին Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մթերային խանութի տարածքում կատարված ուսումնասիրության ժամանակ Էջմիածին քաղաքի Բնակարանային կոմունալ վարչության համայնքային գույքի գույքագրման, բացօթյա առևտրի և տրանսպորտի կանոնակարգման բաժնի կողմից, պարզվել էր, որ Մարիամ Համբարձումյանը տարածքն ազատել էր և տվյալ հասցեում չի իրականացվում բացօթյա առևտուր:
Սակայն, 23.11.2018թ-ին Բնակարանային կոմունալ վարչության համայնքային գույքի գույքագրման, բացօթյա առևտրի և տրանսպորտի կանոնակարգման բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Մ.Համբարձումյանը կրկին անգամ կատարել է իրավախախտում՝ իրականացնելով գյուղատնտեսական մթերքների բացօթյա առևտուր Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մթերային խանութի դիմաց:
Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և առաջարկել վարույթի մասնակից Մարիամ Վահրամի Համբարձումյանի ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով՝ 15 000 / տասնհինգ հազար /ՀՀ դրամ:

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:
<<Առեվտրի եվ ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն ՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ, հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Մարիամ Վահրամի Համբարձումյանի նկատմամբ նշանակել տուգանք առանց թույլտվության բացօթյա առեվտուր իրականացնելու համար, 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` +374 231 53663, +374 94 046118

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`