Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք,ի ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշում

18.03.2019

Հայտատու` Ակունքի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 59-րդ հոդված

ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք,ի ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշում:
Ակունքի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Անդրանիկ Գուրգենի Ղազարյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Հողի հարկի մասին>> օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 16.01.2019-ին <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <բ> ենթակետի հիմքով Ակունքի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարությանն Առընթեր Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ Կոտայքի մարզի Ակունք համայնքում գտնվող 0.1 հա, 0.05 հա, 0.39 հա, 0.64 հա, 0.13 հա, 0.21 հա, 0.42 հա, 0,19 հա մակերեսներով հողամասերը հանդիսանում են քաղաքացի Անդրանիկ Գուրգենի Ղազարյանի սեփականությունը, որոնք <Հողի հարկի մասին> օրենքով հանդիսանում են հարկվող օբյեկտներ: 2008-2019թթ ժամանակահատվածի համար քաղաքացի Անդրանիկ Գուրգենի Ղազարյանի հողի հարկը վճարելու պարտավորությունը կազմում է 161.865 ՀՀ դրամ, որից ապառք՝ 115.879 ՀՀ դրամ, իսկ օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 45.986 ՀՀ դրամ:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում Անդրանիկ Գուրգենի Ղազարյանը 31.01.2019 թ-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումների, որին մասնակցելու նպատակով վերջինս պատշաճ ծանուցվել է /հիմք՝ քաղաքացի Անդրանիկ Ղազարյանի կողմից ծանուցագիրը ստանալու մասին ստորագրությունը/: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Հողի հարկի մասին>> օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <Հողի հարկի մասին> օրենքի 16-րդ հոդվածի՝ հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն հարկային օրենսգրքի 447 հոդվածի և համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող <Հարկերի մասին> օրենքի 23-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:
Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող <Հարկերի մասին> օրենքի 29.1 հոդվածի 1-ին մասի՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <Հողի հարկի մասին> օրենքի 1-ին, 16-րդ,իրավահարաբերության ծագման պահին գործող <Հարկերի մասին> օրենքի 29.1-ին, <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին > օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ
1. Քաղաքացի Անդրանիկ Գուրգենի Ղազարյանից հօգուտ Ակունքի համայնքի բյուջեի գանձել 161.865 ՀՀդրամ, որից 115.879 ՀՀ դրամ, որպես հողամասի համար վճարման ենթակա հողի հարկի գումար, 45.986 ՀՀ դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում բողոքարկվել վարչական կարգով` Ակունք համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության Դատական Ակտերի Հարկադիր Կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ակունքի համայնքի ղեկավարը:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72

Հեռ..` +37493044272

Վեբ կայք` kotayk-akunk.am

Էլ. փոստ`