Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 171, Անահիտ Ռոբերտի Դիլոյանին առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու և տուգանք նշանակելու մասին

20.03.2019

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 10/19 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց թիվ 59 շենքին կից գտնվող տարածքում իրականացրած բացօթյա առևտրի հետևանքները վերացնելու և վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, պարզեց որ
Անահիտ Ռոբերտի Դիլոյանը (հասցե ՝ ք. Էջմիածին, Մ. Մաշտոց փող., 59 շենք, 50 բն. անձնագիր AM0902478), Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց թիվ 59 շենքին կից գտնվող տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, իրականացրել է բացօթյա առևտուր, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 13.02.2019թ. կազմված թիվ 2 արձանագրության հիման վրա 2019 թվականի փետրվարի 19-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով հրավիրել և անցկացրել է լսում Անահիտ Դիլոյանի բացակայությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 13.02.2019թ. կազմված թիվ 2 արձանագրությունը:
• Հանձնաժողովի 20.02.2019թ. արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Անահիտ Դիլոյանը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոց թիվ 59 շենքին կից գտնվող տարածքում առանց թույլտվության իրականացրել է բացօթյա առևտուր:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2019 թվականի փետրվարի 19-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 20-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցումը առձեռն հանձնվել է Անահիտ Դիլոյանին, սակայն նա չի ներկայացել նիստին:

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:
<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն ՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ, հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Անահիտ Ռոբերտի Դիլոյանի նկատմամբ նշանակել տուգանք առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու համար, 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63, 094-04-61-18

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`