Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 174. Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Մմիչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու, դրա հետեվանքները չվերացնելու, ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո նույն արարքները շարունակելու համար տուգանք նշանակելու մասին

20.03.2019

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 13/19 վարչական գործը՝ Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0052-0089/ 217քմ մակերեսով հողամասը ինքնակամ զավթելու, դրա հետևանքները չվերացնելու, նշված հողամասը ոչ նպատակային օգտագործելու համար օրենքով սահմանված կարգով տուգանք նշանակելուց հետո` հողամասը ինքնակամ զավթելը շարունակելու և հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը չկանխելու մասին, պարզեց որ
Սերոբ Ռաֆիկի Պողոսյանը (հասցե ՝ ք.Էջմիածին Նալբանդյան փողոցի 6/11 տուն, անձանագիր AH 0288378), Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց, խախտելով՝
 Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը հողամասն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ և առանց համապատասխան թույլտվության հիմնել է ավտոլվացման կետ, որի վերաբերյալ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ և Էջմիածին համայնքի ղեկավարի կողմից 11.02.2019թ. կայացվել է թիվ 68 որոշումը <<էջմիածին քաղաքի Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, ինքնակամ շինություն կառուցելու վարչական իրավախախտումների համար տուգանք նշանակելու և կառուցված ինքնակամ շինությունը քանդելու մասին>>, որն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է վարույթի մասնակիցներին ու վերջիններիս իրազեկման հաջորդ օրվանից մտել է ուժի մեջ: Չնայած դրան Սերոբ Ռաֆիկի Պողոսյանը չի կանխել նշված հողամասի ոչ նպատակայնի օգտագործումը:
 Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանված պահանջները խախտելու համար`<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ և Էջմիածնի համայնքի ղեկավարի կողմից կայացվել է 11.02.2019թ. թիվ 62 որոշումը << Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ինքնակամ զավթած հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու, դրա հետևանքները վերացնելու և վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին>>, որն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է վարույթի մասնակիցներին ու վերջիններիս իրազեկման հաջորդ օրվանից մտել է ուժի մեջ: Չնայած դրան Սերոբ Ռաֆիկի Պողոսյանը շարունակել է համապատասխան կարգով տուգանք նշանակելուց հետո համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթել և չի վերացրել դրա հետևանքները:
Վերոգրյալի կապակցությամբ, Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 19.02.2019թ. կազմված թիվ 10 արձանագրության ու տեղազննության ակտի հիման վրա 2019 թվականի փետրվարի 25-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի և 54-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում, որի ժամանակի և վայրի մասին Ս. Պողոսյանի ներկայացուցիչ Կարեն Ղոնյանը և Սերոբ Պողոսյանը պատշաճ ծանուցված են եղել, սակայն չեն ներկայացել լսմանը:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենք-շինությունների, ճանապարհների ու փողոցների հերթական ուսումնասիրության ժամանակ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց գտնվող տարածքում համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասը ոչ նպատակային օգտագործելու և ինքնակամ զավթելը շարունակելու վերաբերյալ 19.02.2019թ. կազմված թիվ 10 արձանագրությունը ու տեղազննության ակտը:
• Էջմիածին համայնքի ղեկավարի 11.02.2019թ. << Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ինքնակամ զավթած հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու, դրա հետևանքները վերացնելու և վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին>> թիվ 62 որոշումը:
• Էջմիածին համայնքի ղեկավարի 11.02.2019թ. <<էջմիածին քաղաքի Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, ինքնակամ շինություն կառուցելու վարչական իրավախախտումների համար տուգանք նշանակելու և կառուցված ինքնակամ շինությունը քանդելու մասին>> թիվ 68 որոշում:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Հանձնաժողովի 07.03.2019թ. թիվ 13/19 վարչական գործի արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Սերոբ Ռաֆիկի Պողոսյանը (հասցե ՝ ք.Էջմիածին Նալբանդյան փողոցի 6/11 տուն) Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելով և դրա հետևանքները չվերացնելով, խախտել է` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին մասով սահմանված պահանջները, որի վերաբերյալ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով 2019 թվականի հունվարի 25-ին հարուցվել է վարչական վարույթ և կայացվել է Էջմիածնի համայնքի ղեկավարի կողմից 11.02.2019թ. << Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ինքնակամ զավթած հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու, դրա հետևանքները վերացնելու և վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին>> թիվ 62 որոշումը և նշանակվել էր տուգանք 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով: Վերոնշյալ որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկվել էր վարույթի մասնակիցներին և վերջիններիս իրազեկման հաջորդ օրվանից մտել է օրինական ուժի մեջ:
Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի 6/11 տան բնակիչ Սերոբ Ռաֆիկի Պողոսյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0052-0089/ 217քմ մակերեսով հողամասն օգտագործվել է ոչ նպատակային նշանակությամբ /առանց համապատասխան թույլտվության տեղադրվել է ավտոլվացման կետ/, տարածքում իրականացվել է ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ /ավտոլվացման կետ/, որի վերաբերյալ 2019 թվականի հունվարի 31-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով հարուցվել էր վարչական վարույթ և Էջմիածին համայնքի ղեկավարի 11.02.2019թ. <<էջմիածին քաղաքի Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, ինքնակամ շինություն կառուցելու վարչական իրավախախտումների համար տուգանք նշանակելու և կառուցված ինքնակամ շինությունը քանդելու մասին>> թիվ 68 որոշմամբ Սերոբ Պողոսյանի նկատմամբ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նշանակվել էր վարչական տուգանք 100 000 / մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով: Նշված որոշումը օրենքով սահմանված կարգով ուղարկվել է վարույթի մասնակիցներին ու վերջիններիս իրազեկման հաջորդ օրվանից մտել է ուժի մեջ:
19.02.2019թ.-ին Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից կատարվել է Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենք-շինությունների, ճանապարհների ու փողոցների հերթական ուսումնասիրություն և պարզվել է, որ չնայած համայնքի ղեկավարի վերոգրյալ որոշումների համաձայն նշանակված տուգանքի և նախազգուշացման, առ այն, որ եթե նա՝ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո շարունակի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթել և չվերացնի դրա հետևանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի՝ նրա նկատմամբ կկիրառվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով՝ 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ, Սերոբ Ռաֆիկի Պողոսյանը չի կանխել նշված հողամասի ոչ նպատակայնի օգտագործումը և շարունակել է համապատասխան կարգով տուգանք նշանակելուց հետո համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթել և չի վերացրել դրա հետևանքները:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2019 մարտի 7-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել են Կարեն Ղոնյանը /որպես Սերոբ Պողոսյանի ներկայացուցիչ/ (հիմք՝ 28.02.2019 թվականի փոստային անդորրագիր AG012757203AM) և Սերոբ Ռաֆիկի Պողոսյանը(հիմք՝ 28.02.2019 թվականի փոստային անդորրագիր AG012768055AM):
Վերջիններս, չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն պատշաճ ծանուցված էին վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չեն ներկայացել վարչական վարույթի լսումներին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ ինքնակամ զբաղեցված հողամասերը վերադարձվում են դրանց սեփականատերերին, օգտագործողներին՝ առանց հողային օրենսդրությունը խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և
իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
Տվյալ պարագայում Սերոբ Ռաֆիկի Պողոսյանը Էջմիածին քաղաքի, Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց առանց համապատասխան թույլտվության և հողօգտագործման իրավունքի, օրենքով սահմանված կարգով տուգանքի ենթարկվելուց հետո ևս դրսևորելով ոչ իրավաչափ վարքագիծ՝ շարունակել է ինքնակամ զավթել համայնքային սեփականություն հանդիսացող 217քմ մակերեսով հողամասը և չի վերացրել դրա հետևանքները ու հողամասը օգտագործել ոչ նպատակային նշանակությամբ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելը`առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, <<Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ և 54-րդ հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Սերոբ Ռաֆիկի Պողոսյանի նկատմամբ նշանակել տուգանք 2 650 000 /երկու միլիոն վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, որից՝
• Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց համայնքային սեփականություն հանդիսացող՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0052-0089/ 217քմ մակերեսով հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը տուգանք նշանակելուց հետո չկանխելու համար՝ 150 000 / հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ,
• Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց առանց համապատասխան թույլտվության և հողօգտագործման իրավունքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու համար սահմանված կարգով տուգանք նշանակելուց հետո նույն արարքը կատարել շարունակելու համար՝ 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով տուգանք:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63, 094-04-61-18

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`