Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 174. Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Մմիչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու, դրա հետեվանքները չվերացնելու, ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո նույն արարքները շարունակելու համար տուգանք նշանակելու մասին

20.03.2019

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 13/19 վարչական գործը՝ Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0052-0089/ 217քմ մակերեսով հողամասը ինքնակամ զավթելու, դրա հետևանքները չվերացնելու, նշված հողամասը ոչ նպատակային օգտագործելու համար օրենքով սահմանված կարգով տուգանք նշանակելուց հետո` հողամասը ինքնակամ զավթելը շարունակելու և հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը չկանխելու մասին
ՈՐՈՇԵԼ Է

1. Սերոբ Ռաֆիկի Պողոսյանի նկատմամբ նշանակել տուգանք 2 650 000 /երկու միլիոն վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, որից՝
• Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց համայնքային սեփականություն հանդիսացող՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0052-0089/ 217քմ մակերեսով հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը տուգանք նշանակելուց հետո չկանխելու համար՝ 150 000 / հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ,
• Սպանդարյան և Միչուրին փողոցների խաչմերուկին հարող, Սպանդարյան փողոցի կողմից Միչուրին փողոց թիվ 2 տան դիմաց առանց համապատասխան թույլտվության և հողօգտագործման իրավունքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու համար սահմանված կարգով տուգանք նշանակելուց հետո նույն արարքը կատարել շարունակելու համար՝ 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով տուգանք:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63, 094-04-61-18

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`