Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՈՐՈՇՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.05.2019

Հայտատու` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշեց.
1. Արմեն Մալիկի Թելունցի կողմից պաշտոնեական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմեն Մալիկի Թելունցի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:
3. Արմեն Մալիկի Թելունցին տեղեկացնել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ վերոնշյալ վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Մալիկի Թելունցին այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

Հասցե` ք.Երևան, Կառավարական տուն 1

Հեռ..` +37410 524689

Վեբ կայք` www.ethics.am

Էլ. փոստ`