Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 330՝ Արտավազդ Մարատի Սարգսյանը վարչական իրավախախտման համար նախազգուշացում տալու մասին

16.05.2019

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 18/19 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 28 հասցեում շինություն իրականացնելու համար տրված շինարարության թույլտվությամբ սահմանված վերջնաժամկետում շինարարական աշխատանքները չավարտելու համար վարչական տույժ նշանակելու մասին, պարզեց որ
Արտավազդ Մարատի Սարգսյանը (հասցե ՝ ք. Էջմիածին, Վազգեն Առաջին փող., թիվ 28 տուն, անձնագիր AS0437575, տրված 16.11.2018թ. 057-ից), Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 28 հասցեում խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջները, այն է կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 22.04.2019թ. թիվ 18 արձանագրության հիման վրա 2019 թվականի ապրիլի 26-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը հրավիրել և անցկացրել է լսում Արտավազդ Մարատի Սարգսյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի կողմից 19.10.2017թ. տրված թիվ 36 շինարարության թույլտվությունը:
• Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենք-շինությունների, ճանապարհների ու փողոցների հերթական ուսումնասիրության ժամանակ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 28 հասցեում հայտնաբերված վարչական իրավախախտման կապակցությամբ 22.04.2019թ. թիվ 18 արձանագրությունը ու տեղազննության ակտերը:
• Հանձնաժողովի 30.04.2019թ. թիվ 18/19 նիստի թիվ 1 արձանագրությունը:
• Արտավազդ Սարգսյանի կողմից 02.05.2019թ.-ին Էջմիածնի համայնքապետարան ներկայացված դիմումը՝ շինարարական թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարացնելու մասին։
• 10.05.2019թ. թիվ 44 շինարարության թույլտվություն:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հաստատված եմ համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի, Վազգեն Առաջին փող., թիվ 28 տան բնակիչ Արտավազդ Մարատի Սարգսյանին Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 28 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար 19.10.2017թ. տրամադրված թիվ 36 շինարարության թույլտվությամբ աշխատանքների ավարտ էր սահմանվել 2018 թվականի դեկտեմբեր ամիսը, որպիսի փաստով պայմանավորված 2019 թվականի ապրիլի 26-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի ապրիլի 30-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ առձեռն ծանուցում 26.04.2019թ./քաղաքացի Արտավազդ Մարատի Սարգսյանը:
Արտավազդ Մարատի Սարգսյանը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ Սամվել Մանուկյանի /հարակից հողամասի սեփականատերը/ կողմից տեղադրվել են երկաթյա արգելապատնեշներ, ինչը խոչընդոտել է տեխնիկայի մուտքը դեպի իր տարածք, որի վերաբերյալ համապատասխան բողոքներ է ներկայացրել համայնքապետարան և ոստիկանություն։
Արտավազդ Մարատի Սարգսյանը ընունելով իր սխալը, անկեղծ զղջացել է կատարածի համար, խնդրել է հաշվի առնել բոլոր հանգամանքները, ինչպես նաև հայտնել է, որ կրկին դիմել է համայնքապետարան շինարարական աշխատանքներն ավարտելու նպատակով լրացուցիչ ժամկետ ստանալու համար։
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել են և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը, տալիս է շինարարության (քանդման) թույլտվություն, միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի համաձայն՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում` մեղավորի անկեղծ զղջումը։
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք չեն նշված օրենսդրության մեջ:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով իրավախախտողի կողմից անկեղծ զղջումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարական թույլտվությամբ սահմանված ժամկետում շիարարական աշխատանքները ավարտելու համար խոչընդոտներ են առաջացել Արտավազդ Մարատի Սարգսյանի կամքից անկախ ու այն, որ համայնքի ղեկավարի կողմից տրվել է շինարարության թույլտվությունը երկարաձգելու մասին համաձայնություն և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ, 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ, հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արտավազդ Մարատի Սարգսյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ նախազգուշացման ձևով :
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63, 094-04-61-18

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`