Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 331՝ «Էջմիածին հաց» ԲԲԸ-ի վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին

16.05.2019

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 19/19 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փող., Կույրերի միավորման շենքին հարակից տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար վարչական տույժ նշանակելու մասին, պարզեց որ
«Էջմիածին հաց» ԲԲԸ –ն (հասցե ՝ Պետ. ռեգիստրի գրանցման համար 38.130.00965/1997-07-28, ՀՎՀՀ 04704583, հասցե՝ ք. Էջմիածին, Չոբանքարայի խճուղի), համաձայն ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի կողմից 18.03.2019թ. գրության և Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 04.04.2019թ. թիվ 13 արձանագրության՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փող., Կույրերի միավորման շենքին հարակից տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում, իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ 2019 թվականի ապրիլի 03-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> ենթակետի և նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում, որի ժամանակի և վայրի մասին «Էջմիածին հաց» ԲԲԸ –ն պատշաճ ծանուցվել է, սակայն ընկերության ներկայացուցիչը չի ներկայացել լսմանը:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի կողմից 18.03.2019թ. թիվ 49-9/1-3601 գրությունը /Էջմիածնի համայնքապետարան մուտքագրված 03.04.2019թ., մուտքի համար թիվ 778/
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից 04.04.2019թ. կազմված թիվ 13 արձանագրությունը ու տեղազննության ակտը:
• 24.11.2006թ. թիվ 2165561սեփականության վկայական, համաձայն որի Պատկանյան փողոցում Կույրերի միավորման շենքին հարակից տարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Էջմիածին հաց» ԲԲԸ-ին:
• Նշված տարածքի Գուգլ Ըրֆ /Google Earth Pro/ համակարգի միջոցով կատարված լուսանկարը, 2011թ.-ի դրությամբ:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հաստատված եմ համարում հետևյալը.
«Էջմիածին հաց» ԲԲԸ-ի կողմից Էջմիածին քաղաքի Պատկանյան փող., Կույրերի միավորման շենքին հարակից, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքում /հիմք՝ սեփականության վկայական 24.11.2006թ. թիվ 2165561/ իրականացվել է ինքնակամ շինություն, սակայն այն իրականացվել է մինչև 2011թ., ինչը վկայում է Գուգլ Ըրֆ /Google Earth Pro/ համակարգի միջոցով կատարված տարածքի լուսանկարը, 2011թ.-ի դրությամբ: Նկարում պարզ երեվում է, որ 2011թ-ի դրությամբ շինությունը արդեն իսկ առկա է։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2019 թվականի ապրիլի 03-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի ապրիլի 30-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ փոստային անդորրագիր AG013913267AM/ ընկերության տնօրենը:
Վերջինս, չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 247-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը, իսկ նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, 37-րդ հոդվածով, 247-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 279-րդ հոդվածով, 281-282-րդ հոդվածներեվ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Էջմիածին հաց» ԲԲԸ –ի վերաբերյալ 03.04.2019թ. հարուցված վարչական վարույթը կարճել:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`