Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 29.06.2020թ-ի« Կորյուն Դավոյանին,Անիկ Դավոյանին,Էդգար Դավոյանին և Ազատուհի Դավոյանին հողի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 505-Ա որոշում

14.07.2020

Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան

Քաղաքացիներ Կորյուն Դավոյանը,Անիկ Դավոյանը,Էդգար Դավոյանը և Ազատուհի Դավոյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2020 թվականի հունիսի 10-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ Տաշիր համայնքի Բլագոդարնոյե գյուղի տարածքում 5 տարբեր չափսերի, տարբեր կարգի և նշանակության 121,259 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են Տաշիր համայնքի Բլագոդարնոյե բնակավայրի բնակիչներ Կորյուն Դավոյանի,Անիկ Դավոյանի,Էդգար Դավոյանի և Ազատուհի Դավոյանի սեփականությունը,որոնք «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով համարվում են հարկվող օբյեկտ:
Հողամասերի համար վճարման ենթակա հարկը կազմում է 121.259 ( հարյուր քսանմեկ հազար երկու հարյուր հիսունինը ) ՀՀ դրամ,ինչը մինչև 2020 թվականի հունիս ամիսը չի վճարվել:

Քաղաքացիներ հողի հարկը վճարելու պարտականությունը կազմում է 101.834 (հարյուր մեկ հազար ութ հարյուր երեսունչորս ) ՀՀ դրամ՝ ապառք,որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 19.425 (տասնինը հազար չորս հարյուր քսանհինգ) ՀՀ դրամի չափով:
2020 թվականի հունիսի 10-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հունիսի 29-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել քաղաքացիներ Կորյուն Դավոյանը,Անիկ Դավոյանը,Էդգար Դավոյանը և Ազատուհի Դավոյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 10.06.2020) :
(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացիներ Կորյուն Դավոյանի,Անիկ Դավոյանի,Էդգար Դավոյանի և Ազատուհի Դավոյանի բացակայությամբ):
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝0.075 տոկոսի չափով։
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ ՝

1․Քաղաքացիներ Կորյուն Դավոյանից,Անիկ Դավոյանից,Էդգար Դավոյանից և Ազատուհի Դավոյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջե գանձել 121.259 ( հարյուր քսանմեկ հազար երկու հարյուր հիսունինը ) ՀՀ դրամ, որից 582․646 (հինգ հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր քառասունվեց ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 300․620 (երեք հարյուր հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ ՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, քաղաք Տաշիր, Վ. Սարգսյան 94

Հեռ..` +374 25422168

Վեբ կայք` tashircity.am

Էլ. փոստ`