Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻԹԻՎ 147 ՈՐՈՇՄԱՆ ԱՌ ՈՉԻՆՉ ԼԻՆԵԼԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.12.2020

Հայտատու` Սպիտակ համայնքապետարան
«Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 4-րդ մասով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2014 թվականի ապրիլի 28-ի թիվ 147 որոշման ընդունման պահին «Սպիտակի կարի արտադրական միավորում» կազմակերպություն գոյություն չի ունեցել, և տվյալ դեպքում պարզ չէ, թե ով է հանդիսանում որոշման հասցեատերը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկանքը՝ որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակի քաղաքապետի 2014 թվականի ապրիլի 28-ի «Սպիտակի կարի արտադրական միավորմանը հատկացված հողամասի հիմքերը վերականգնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 147 որոշման առ ոչինչ լինելը:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք․ Սպիտակ Շահումյան 7

Հեռ..` 025522500

Էլ. փոստ`