Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում 20.01.2021թ-ի թիվ 24՝ Մամիկոն Շավելի Սմոյանից հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

01.02.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 312/20 վարչական գործը՝ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Մամիկոն Շավելի Սմոյանը /հասցե՝ ք. Էջմիածին, Մ. Մաշտոցի փող., թիվ 15Ա տուն, անձնագիր _________________/, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 14․12.2020թ. տեղեկանքների հիման վրա, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Մամիկոն Շավելի Սմոյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք 17․12.2020թ. թիվ 4603 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի <<ա>> ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Մամիկոն Շավելի Սմոյանին ծանուցումն և իրազեկումն ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ Էջմիածին համայնքի սահմաններում գտնվող հողամասերը հանդիսանում են Մամիկոն Շավելի Սմոյանի սեփականությունը և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջինս չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,5 հա մակերեսով /գյուղ. նշանակության` վարելահող/ հողատարածքի հողի հարկի գծով 158 535 /հարյուր հիսունութ հազար հինգ հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 109 620 /հարյուր ինը հազար վեց հարյուր քսան/ ՀՀ դրամը 2009-2020թթ-ի. համար ապառքի գումար և 48 915 /քառասունութ հազար ինը հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամը՝ 2009-2020թթ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:
2) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,5 հա մակերեսով /գյուղ. նշանակության` խաղող/ հողատարածքի համար հողի հարկի գծով 256 821/երկու հարյուր հիսունվեց հազար ութ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 177 576 /հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամը 2009-2020թթ-ի. համար ապառքի գումար և 79 245 /յոթանասունինը հազար երկու հարյուր քառասունհինգ/ՀՀ դրամը՝ 2009-2020թթ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի`գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ և 401-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Մամիկոն Շավելի Սմոյանից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 415 356 /չորս հարյուր տասնհինգ հազար երեք հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ որպես հողի հարկի համար վճարման ենթակա գումար, որից` Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,5 հա մակերեսով /գյուղ. նշանակության` վարելահող/ հողատարածքի համար 158 535 /հարյուր հիսունութ հազար հինգ հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ, որից 109 620 /հարյուր ինը հազար վեց հարյուր քսան/ ՀՀ դրամը 2009-2020թթ-ի. համար ապառքի գումար և 48 915 /քառասունութ հազար ինը հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամը՝ 2009-2020թթ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը և Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,5 հա մակերեսով /գյուղ. նշանակության` խաղող/ հողատարածքի համար 256 821/երկու հարյուր հիսունվեց հազար ութ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, որից 177 576 /հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամը 2009-2020թթ-ի. համար ապառքի գումար և 79 245 /յոթանասունինը հազար երկու հարյուր քառասունհինգ/ՀՀ դրամը՝ 2009-2020թթ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը ։
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`