Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում 20.01.2021թ-ի թիվ 16՝ Ռոստամ Ադոյի Սադոյանից հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

01.02.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 320/20 վարչական գործը՝ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Ռոստամ Ադոյի Սադոյանը /հասցե՝քաղաք ՝Էջմիածին Մայիսյան/Ուսուբ Բեկ/փող., 38 տուն, անձնագիր _____________________/, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 14.12.2020թ. տեղեկանքի հիման վրա, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Ռոստամ Ադոյի Սադոյանը ծանուցվել է /հիմք 17.12.2020թ. թիվ 4607 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի <<ա>> ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ռոստամ Ադոյի Սադոյանը, ծանուցումը և իրազեկումը ստանալով 23.12.2020թ-ին, չի պնդել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ հանդիսանում է Ռոստամ Ադոյի Սադոյանի սեփականությունը և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջինս չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,96 հա մակերեսով /գյուղ. նշանակության` վարելահող/ հողատարածքի համար հողի հարկի գծով 25 126 /քսանհինգ հազար հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 23 242 /քսաներեք հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամը 2019-2020թթ-ի. համար ապառքի գումար և 1 884 / հազար ութ հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամը՝ 2019-2020թթ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումար:
2) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,96 հա մակերեսով /գյուղ. նշանակության` խաղող/ հողատարածքի համար հողի հարկի գծով 101 766 /հարյուր մեկ հազար յոթ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 85 144 /ութսունհինգ հազար հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամը 2018-2020թթ-ի. համար ապառքի գումար և 16 622 / տասնվեց հազար վեց հարյուր քսաներկու/ ՀՀ դրամը՝ 2018-2020թթ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումար։
3) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,92 հա մակերեսով /գյուղ. նշանակության` խաղող/ հողատարածքի համար հողի հարկի գծով 15 774 /տասնհինգ հազար յոթ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 15 677 /տասնհինգ հազար վեց հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ 2020թ-ի. համար ապառքի գումար և 97 /իննսունյոթ/ ՀՀ դրամը՝ 2020թ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումար:
4) Վաղարշապատ ԳԿՏ-ում գտնվող 0,4106 հա մակերեսով /գյուղ. նշանակության` վարելահող/ հողատարածքի համար հողի հարկի գծով 7537 / յոթ հազար հինգ հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 7491 / յոթ հազար չորս հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամը 2020թ-ի. համար ապառքի գումար և 46 /քառասունվեց/ ՀՀ դրամը՝ 2020թ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումար:
5) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 1 հա մակերեսով /գյուղ. նշանակության` վարելահող/ հողատարածքի համար հողի հարկի գծով 135 177 /հարյուր երեսունհինգ հազար հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 96 844 /իննսունվեց հազար ութ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամը 2012-2020թթ-ի. համար ապառքի գումար և 38 333 /երեսունութ հազար երեք հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամը՝ 2012-2020թթ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումար:
6) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,3881 հա մակերեսով /գյուղ. նշանակության` վարելահող/ հողատարածքի համար հողի հարկի գծով 46 262 / քառասունվեց հազար երկու հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 35 455 /երեսունհինգ հազար չորս հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամը 2016-2020թթ-ի. համար ապառքի գումար և 10 807 / տասը հազար ութ հարյուր յոթ/ ՀՀ դրամը՝ 2016-2020թթ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումար:
7) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,5242 հա մակերեսով /գյուղ. նշանակության` վարելահող/ հողատարածքի համար հողի հարկի գծով 48 036 / քառասունութ հազար երեսունվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 38 308 /երեսունհինգ հազար երեք հարյուր ութ/ ՀՀ դրամը 2017-2020թթ-ի. համար ապառքի գումար և 9 728 / ինը հազար յոթ հարյուր քսանութ/ ՀՀ դրամը՝ 2017-2020թթ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումար:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի`գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ և 401-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Ռոստամ Ադոյի Սադոյանից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 379 678 /երեք հարյուր յոթանասունինը հազար վեց հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`