Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում 20.01.2021թ-ի թիվ 32՝ Կարապետ Ավետիքի Հովհաննիսյանից գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

01.02.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 322/20 վարչական գործը՝ գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Կարապետ Ավետիքի Հովհաննիսյանը /հասցե՝ք.Էջմիածին, Կոմիտաս փող., 25 տուն, անձնագիր ․․․․․․․․․․․․/, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Գույքահարկի մասին>> և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 14.12.2020թ. տեղեկանքների հիման վրա, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Կարապետ Ավետիքի Հովհաննիսյանին ուղարկվել է /հիմք 17.12.2020թ. թիվ 4608 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի <<ա>> ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կարապետ Ավետիքի Հովհաննիսյանին, ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո պնդում չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն գույքահարկով հարկվող օյբեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի աշխատակազմի ամփոփ ցուցակից և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է Կարապետ Ավետիքի Հովհաննիսյանի սեփականությունը և <<Գույքահարկի մասին>> ու <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով վերջինս կողմից չի կատարվել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) ք.Էջմիածին, Կոմիտասի փող., 25 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկի /շինություն/ գծով 48 223 /քառասունութ հազար երկու հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 31 608 /երեսունմեկ հազար վեց հարյուր ութ/ ՀՀ դրամ 2008-2020թթ-ի. ապառքի գումար և 16 615/տասնվեց հազար վեց հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2) Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,0612 հա մակերեսով / ոչ գյուղ. նշանակության/ հողատարածքի համար հողի հարկի գծով 59 590 /հիսունինը հազար հինգ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 39 799/երեսունինը հազար յոթ հարյուր իննսունիննը/ ՀՀ դրամը 2008-2020թթ-ի. համար ապառքի գումար և 19 791 /տասնինը հազար յոթ հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամը՝ 2008-2020թթ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումար:
3)Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,58 հա մակերեսով /գյուղ. նշանակության` վարելահող/ հողատարածքի համար հողի հարկի գծով 237 487/երկու հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 156 770 /հարյուր հիսունվեց հազար յոթ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամը 2008-2020թթ-ի. համար ապառքի գումար և 80 717 /ութսուն հազար յոթ հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամը՝ 2008-2020թթ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները։
Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Էջմիածին քաղաքային համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի` ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ և 401-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-4-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածներով, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Կարապետ Ավետիքի Հովհաննիսյանից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 345 300 /երեք հարյուր քառասունհինգ հազար երեք հարյուր / ՀՀ դրամ, որից` ք.Էջմիածին, Կոմիտասի փող., 25 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկի /շինություն/ գծով 48 223 /քառասունութ հազար երկու հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ, որից 31 608 /երեսունմեկ հազար վեց հարյուր ութ/ ՀՀ դրամ 2008-2020թթ-ի. ապառքի գումար և 16 615/տասնվեց հազար վեց հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար, Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,0612 հա մակերեսով / ոչ գյուղ. նշանակության/ հողատարածքի համար հողի հարկի գծով 59 590 /հիսունինը հազար հինգ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, որից 39 799/երեսունինը հազար յոթ հարյուր իննսունիննը/ ՀՀ դրամը 2008-2020թթ-ի. համար ապառքի գումար և 19 791 /տասնինը հազար յոթ հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամը՝ 2008-2020թթ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումար և Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,58 հա մակերեսով /գյուղ. նշանակության` վարելահող/ հողատարածքի համար հողի հարկի գծով 237 487/երկու հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 156 770 /հարյուր հիսունվեց հազար յոթ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամը 2008-2020թթ-ի. համար ապառքի գումար և 80 717 /ութսուն հազար յոթ հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամը՝ 2008-2020թթ-ի. ապառքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`