Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ 05.02.2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 98՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 209 ՀԱՍՑԵՈՒՄ ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆԻ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.02.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 209 ՀԱՍՑԵՈՒՄ ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆԻ ԹԱՄԱԶՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 95/20 վարչական գործը՝ էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 209 հասցեում Էդգար Վարդանի Թամազյանի կողմից առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու մասին, պարզեց, որ
Էդգար Վարդանի Թամազյանը (գրանցման հասցե՝ ք.Էջմիածին, Չարենց 128 տուն, ծանուցման հասցե՝ ք.Էջմիածին, Սունդուկյան 1, ն/ք 006729842, տրված 23.11.2015թ-ին 057-ից), իրեն օգտագործման իրավունքով տրամադրված տարածքում, էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 209 հասցեում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 15.12.2020 թվականին կազմված թիվ 31 արձանագրության, տեղազննության ակտերի, տարածքի լուսանկարների հիման վրա 2020 թվականի դեկտեմբերի 15-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Էդգար Վարդանի Թամազյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 209 հասցեում առանց համապատասխան թույլտվության Էդգար Վարդանի Թամազյանի կողմից կատարված ինքնակամ շինության կապակցությամբ 15.12.2020 թվականին կազմված թիվ 31 արձանագրությունը, տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածին համայնքի ղեկավարի 23.12.2020 թվականի «Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 209 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 1287 որոշումը:
• Հանձնաժողովի 15.01.2021թ. թիվ 95/20 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ հաստատված է համարվում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Սունդուկյան 1 հասցեի բնակիչ Էդգար Վարդանի Թամազյանի կողմից Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 209 հասցեում գտնվող տարածքում իրականացվել է ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ /բնակելի տան կառուցում/, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց։
Վերը նշված իրավախախտումը կասեցնելու նպատակով Էջմիածին համայնքի ղեկավարը ընդունել է 23.12.2020 թվականի «Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 209 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 1287 որոշումը, որի մեկ օրինակ Էդգար Վարդանի Թամազյանին ուղարկվել է է փոստային առաքումով և ևս մեկ օրինակ վերջինիս առձեռն հանձնվել է վարչական լսման օրը։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 հունվարի 15-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Էդգար Վարդանի Թամազյանը /հիմք՝ փոստային ծանուցագիր AG026190806AM/, ինչպես նաև ծանուցումը հրապարակվել է azdarar.am պաշտոնական կայքում։
Վերջինս ներկայանալով վարչական վարույթի լսմանը բանավոր հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 209 հասցեում գտնվող հողամասը գնել է, սակայն չի կատարել վերջինիս նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հետ կապված գործողությունները, այսինքն դեռ չունի հողամասի նկատմամբ սեփականության իրավունք: Վարչական վարույթի լսման արձանագրության մեջ Էդգար Վարդանի Թամազյանի խոսքերով գրավոր արձանագրվել է, որ թեպետ նա չունի սեփականության իրավունք հողամասի նկատմամբ, բայց սեփականատիրոջ կողմից ունի հողամասի վրա շինարարություն կատարելու համաձայնություն: Վերջինս նաև խնդրեց մոտ 10 օր ժամանակ՝ հողամասի հետագա կարգավիճակը որոշելու համար։
Փաստորեն Էդգար Վարդանի Թամազյանը ներկայացել է որպես Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 209 հասցեում կատարվող ինքնակամ շինության կառուցապատող, նշված հասցեում տեղեկայված հողի օգտագործող, ինքնակամ շինություն իրականացնող անձ:
Այսպիսով գտնում եմ, որ ապացուցված կարելի է համարել այն փաստը, որ հողօգտագործող Էդգար Վարդանի Թամազյանի կողմից կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավախախտում և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ։ Էդգար Վարդանի Թամազյանը իրեն ընդունել է որպես իրավախախտում կատարած /ինքնակամ շինությունը կատարած/ անձ՝ սուբյեկտ, ինչի վերաբերյալ նշում է կատարվել 15.01.2021թ. թիվ 95/20 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրության մեջ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 6-րդ և 23-րդ հոդվածները սահմանում են քաղաքաշինության գործունեության սուբյեկտներնի շրջանակը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, շինարարության թույլտվության հասկացությունը, այն տվող անձանց շրջանակները:
Սույն գործով պարզ է դառնում, որ քաղաքաշինության գործունեության սուբյեկտը՝ Էդգար Վարդանի Թամազյանն է: Վերջինս կրում է ֆիզիկական անձի այն հատկանիշները, որը կարող է հանդես գալ որպես քաղաքաշինական գործունեության մասնակից, այսինքն անշարժ գույքը փոփոխելու իրավունքով օժտված օգտագործող (կառուցապատող, շինարարություն իրականացնող), որը պարտավոր էր կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա:
Տվյալ պարագայում Էդգար Վարդանի Թամազյանը հողօգտագործման իրավունքով իրեն տրամադրված Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 209 հասցեով գտնվող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/ իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն:
Ուստի վարչական վարույթով ապացուցված է համարվում այն փաստը, որ Էդգար Վարդանի Թամազյանը, որպես կառուցապատող Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով այլ անձին պատկանող Չարենց թաղամասի թիվ 209 հասցեում գտնվող տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ և հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված իրավախախտման սուբյեկտ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Էդգար Վարդանի Թամազյանի նկատմամբ նշանակել տուգանք 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 209 հասցեում ինքնակամ շինություն կառուցելու համար:
2.Նախազգուշացնել Էդգար Վարդանի Թամազյանին, որ եթե համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո շարունակվեն շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգ հարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`