Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ 03.02.2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 91՝ ԶԱՔԱՐ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.02.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԶԱՔԱՐ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 98/20 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Զվարթնոց 5ա հասցեում Զաքար Բաղրամյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց թույլտվության ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ
Զաքար Բաղրամյան անհատ ձեռնարկատերը (հասցե՝ ք.Էջմիածին, Արագածի 2 զնգվ., 85, ՀՎՀՀ 49663569) կողմից Էջմիածին քաղաքի Զվարթնոց 5ա հասցեում, առանց թույլտվության իրականացրել է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք, ինչը ի հայտ է բերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, որի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 25.12.2020 թվականին կազմված թիվ Ն.Պ.3 արձանագրության և 28.12.2020թ-ի զեկուցագրի հիման վրա 2020 թվականի դեկտեմբերի 28-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասի իրավախախտման հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, հրավիրել և անցկացրել է լսում Զաքար Բաղրամյան անհատ ձեռնարկատիրոջ բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 25.12.2020 թվականին կազմված թիվ Ն.Պ.3 արձանագրությունը և 28.12.2020թ-ի զեկուցագիրը:
• Հանձնաժողովի 27.01.2021թ. թիվ 98/20 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 նիստի արձանագրությունը:
• Azdarar.am կայքով տրված ծանուցագիրը:
• Հանձնաժողովի 02.02.2021թ. թիվ 98/20 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 2 նիստի արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Զաքար Բաղրամյան անհատ ձեռնարկատերը Էջմիածին քաղաքի Զվարթնոց 5ա հասցեում առանց թույլտվության իրականացնել է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի հունվարի 27-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցում է ուղարկվել Զաքար Բաղրամյան անհատ ձեռնարկատիրոջը, սակայն ծանուցումը փոստային բաժանմունքից չի վերադարձվել:
Հիմք ընդունելով վերոգրյալը վարչական վարույթի լսումները տեղափոխվել են և նոր նիստ հրավիրվել է փետրվարի 2-ին, ինչի վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է azdarar.am պաշտոնական կայքում, ուստի Զաքար Բաղրամյան անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված:
Զաքար Բաղրամյան անհատ ձեռնարկատերը, չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
Այսինքն` Զաքար Բաղրամյան անհատ ձեռնարկատերը Էջմիածին քաղաքի Զվարթնոց 5ա հասցեում առանց թույլտվության իրականացնել է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Զաքար Բաղրամյան անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելու համար 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`