Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 20.05.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 467՝ «ՎԵՐԱԴԱՐՁ» ՍՊԸ–Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.05.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՀԱՇՎԱՐԿԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 36/21 վարչական գործը՝ «Վերադարձ» ՍՊԸ-ի կողմից գույքահարկի և հողի հարկի կիսամյակային հաշվարկները տեղական ինքնակառավարման մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու մասին, պարզեց որ
«Վերադարձ» ՍՊԸ-ն (հասցեն` ՀՀ, ք. Երևան , Նոր- Արեշ փող., 37 փող. 15 տուն, Պետ. ռեգիստրի գրանցման համար 264.110.02875 / 1996-08-09, ՀՎՀՀ՝ 00029688) հանդիսանալով Էջմիածին քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող/գրանցված/ գույքի սեփականատեր՝ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն գույքահարկ ու հողի հարկ վճարող սուբյեկտ, խախտելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները՝ սահմանված եղանակներով չի ներկայացրել 2020թ-ի 2-րդ կիսամյակի գույքահարկի և հողի հարկի հաշվարկները, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է տուգանք, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 26.04.2021թ.-ին տրված զեկուցագրի հիման վրա 2021 թվականի ապրիլի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
«Վերադարձ» ՍՊԸ -ին ծանուցումն ուղարկվել է /հիմք 30.04.2021թ. թիվ 1725 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել օրենքով սահմանված պարտականությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վերադարձ» ՍՊԸ-ին ծանուցումը և իրազեկումն ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
«Վերադարձ» ՍՊԸ -ն հանդիսանալով Էջմիածին քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող /գրանցված/ գույքի սեփականատեր, հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը և Հարկային օրենսգիրքը պարտավոր է ներկայացնել գույքահարկի և հողի հարկի հաշվարկ տեղական ինքնակառավարման մարմիններ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձևով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են` հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի՝ կազմակերպությունների համար հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմնի հաստատած ձևով հողի հարկի հաշվարկները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են հողամասի գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Տվյալ պարագայում «Վերադարձ» ՍՊԸ -ի կողմից կողմից Էջմիածնի համայնքապետարան չի ներկայացվել գույքահարկի և հողի հարկի հաշվետվություններ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածների պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. «Վերադարձ» ՍՊԸ -ից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ, որպես գույքահարկի և հողի հարկի 2020թ-ի 2-րդ կիսամյակի հաշվարկները տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելու համար նշանակված տուգանք:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`