Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳՅՈՒԼԼԱՐԱ ԹՈՌՆԻԿԻ ՏԻՐՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 287 ՈՐՈՇՈՒՄ

11.06.2021

Հայտատու` ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԳԵՂԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքÇ 59 հոդված

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, «Հողի հարկի մասին» օրենքի 1-ին և 16-րդ հոդվածների, <<Գույքահարկի մասին>> օրենքի 2-րդ, 3-րդ հոդվածների, 4-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 3-րդ մասի, իրավահարաբերության պահին գործող «Հարկերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի և 29.1-ին հոդվածի 1-ին մասը, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2021 թվականի հունիսի 10-ի արձանագրությունը, Նոր Գեղի համայնքապետարանի կողմից 07.06.2021թ. տրված տեղեկանքները, որոնց համաձայն Գյուլլարա Տիրոբյանին սեփականության իրավունքով պատկանող Նոր Գեղի համայնքում 07-048-0121-0025 կադաստրային ծածկագրով 0.0787 հա հողատարածքի հողի հարկի գծով պարտավորությունը, 2011-2020 թվականներիի համար, 10.06.2021թ. դրությամբ, ընդամենը՝ ապառք և տույժ, կազմում է 9300 դրամ, 07-048-0121-0046 կադաստրային ծածկագրով 0.4064 հա հողատարածքի հարկի գծով պարտավորությունը, 2011-2020 թվականներիի համար, 10.06.2021թ. դրությամբ, ընդամենը՝ ապառք և տույժ, կազմում է 48700 դրամ, 07-048-0121-0046 կադաստրային ծածկագրիրը կրող շինության գծով պարտավորությունը 2010-2020 թվականի համար, 10.06.2021թ. դրությամբ, ընդամենը՝ ապառք և տույժ, կազմում է 574500 դրամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյուլլարա Տիրոբյանը սահմանված ժամկետում չի կատարել հողի հարկի և գույքահարկի գծով իր պարտավորությունները՝
Գյուլլարա Տիրոբյանից հօգուտ Նոր Գեղի համայնքի բյուջե գանձել 58000 (հիսունութ հազար) դրամ՝ որպես հողի հարկի գումար (վճարման հաշվեհամարն է՝ 900115104011), 574500 (հինգ հարյուր յոթանասունչորս հազար հինգ հարյուր) շինության գույքահարկի գումար (վճարման հաշվեհամարն է՝ 900115104151):
1. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Նոր Գեղի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
2. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Գյուլլարա Տիրոբյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

Հասցե` ԿՈՏԱՅՔ, ՆՈՐ ԳԵՂԻ, ՖՐՈՆՏԻԿ ԹԵՎՈՍՅԱՆ 64

Հեռ..` 094900906

Էլ. փոստ`