Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.07.2021

Հայտատու` Խաչփարի համայնքապետարան
,<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ,<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով , 219.1 հոդվածով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի հունիսի 16-ին կազմված թիվ 02 արձանագրությունը և նկատի ունենալով , որ Լևոն Ժորժիկի Հարությունյանի արարքը <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում է՝ որոշում եմ .
1. Քաղաքացի Լևոն Ժորժիկի Հարությունյանին (հաշվառված ք. Երևան , Մալաթիա-Սեբաստիա, Բաբաջանյան 149,16 հասցեում) ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ համաձայն <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի, որպես հաշվարկային հիմքի /1000 դրամ/ հարյուրապատիկի չափով , որը կազմում է 100 000/հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2. <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305 -րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքը վճարել Խաչփարի համայնքապետարանի 900435113429 հաշվեհամարին՝ որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Սույն որոշման դատական կարգով բողոքարկման ժամկետը 2 /երկու/ ամիս է:
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում , <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով նախատեսված անհրաժեշտ գործառույթների կատարումը:

Հասցե` Արարատի մարզ, Խաչփար համայնք 7-րդ փ. , թիվ 6

Հեռ..` +374 (098) 777709

Վեբ կայք` Khachpargp.am

Էլ. փոստ`