Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.07.2021

Հայտատու` Խաչփարի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ՙբ՚ կետի

1. Խաչփար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Համայնքի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի հուլիսի 9-ին կազմվել է № 3 արձանագրությունը, որի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Լևոն Հարությունյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու հիմքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Խաչփար համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի հուլիսի 9-ին կազմված № 3 արձանագրության և զեկուցագրի համաձայն՝ Լևոն հարությունյանն ինքնակամ շինարարության համար 2021 թվականի հունիսի 25-ի № 61-Ա որոշմամբ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակել է ինքնակամ շինարարությունը: 2021 թվականի հուլիսի 9-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա Խաչփարի համայնքապետարանում հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծանուցվել և ներկայացել է Լևոն Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից 2021 թվականի հուլիսի 13-ին ընդունվել է որոշում Լևոն Ժորժիկի Հարությունյանի կողմից Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացված հայցադիմում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Խաչփար համայնքի 2021 թվականի հունիսի 25-ի № 61-Ա որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) նպահանջի մասին վարույթ ընդունելու մասին և նշանակվել է դատաքննություն 2021 թվականի նոյեմբերի 3-ին:


3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունում՝ մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը.





Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, 53-րդ և 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

1. Լևոն Ժորժիկի Հարությունյանի վերաբերյալ վարչական վարույթը կասեցնել:
2. Վարչական վարույթը վերսկսել թիվ ՎԴ/7644/05/21 վարչական գործով վերջնական դատական
ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող
օրվանից:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Խաչփար
համայնքի ղեկավարը:

Հասցե` Արարատի մարզ, Խաչփար համայնք 7-րդ փ. , թիվ 6

Հեռ..` +374 (098) 777709

Վեբ կայք` Khachpargp.am

Էլ. փոստ`