Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25_Ի N 61_Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.07.2021

Հայտատու` Խաչփարի համայնքապետարան
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված


Խաչփար համայնքի ղեկավարի 2021թվականի հունիսի 25-ի «Լևոն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» №61-Ա որոշմամբ Լևոն Հարությունյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ենթարկվել է վարչական պատասխանատվության, որի համար վարչական տուգանքի չափը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կազմում է 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: Նշված որոշման 1-ին կետում տեղ է գտել վրիպակ. տուգանքի չափը տառերով և թվերով նշվել է «հարյուրապատիկի չափով, որը կազմում է 100 000 (հարյուր հազար)» Հայաստանի Հանրապետության դրամ, մինչդեռ պետք է լիներ «երկու հարյուրապատիկի չափով, որը կազմում է 200 000 (երկու հարյուր հազար)» Հայաստանի Հանրապետության դրամ:

Վերոգրյալը հաշվի առնելով, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝ որոշում եմ.

Համայնքի ղեկավարի 2021 թվականի հունիսի 25-ի «Լևոն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» № 61-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն՝ «հարյուրապատիկի չափով, որը կազմում է 100 000 (հարյուր հազար)» բառերը և թիվը փոխարինել «երկու հարյուրապատիկի չափով, որը կազմում է 200 000 (երկու հարյուր հազար)» բառերով և թվով:

Հասցե` Արարատի մարզ, Խաչփար համայնք 7-րդ փ. , թիվ 6

Հեռ..` +374 (098) 777709

Էլ. փոստ`