Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 30.07.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 878՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ-ԵՐԵՎԱՆ ՄԱՅՐՈՒՂԻ 4/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԱԼԵՔՍԱՆ ՌՈՒԲԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.08.2021

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ-ԵՐԵՎԱՆ ՄԱՅՐՈՒՂԻ 4/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԱԼԵՔՍԱՆ ՌՈՒԲԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 45/21 վարչական գործը՝ էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մայրուղի 4/4 հասցեում Ալեքսան Ռուբենի Սարգսյանի կողմից առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու մասին, պարզեց, որ
Ալեքսան Ռուբենի Սարգսյանը (հասցե՝ ք. Էջմիածին, Իսակով փող., 71/1, անձ.` ___________________ ն), Լուսինե Արմենակի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մայրուղի 4/4 հասցեում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացրել է շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), ինչի կապակցությամբ, Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 08.06.2021 թվականին կազմված թիվ 13/1 արձանագրության, տեղազննության ակտերի, տարածքի լուսանկարների հիման վրա 2021 թվականի հուլիսի 01-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում, որի վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված լինելով Ալեքսան Ռուբենի Սարգսյանը չի ներկայացել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մայրուղի 4/4 հասցեում առանց համապատասխան թույլտվության Ալեքսան Ռուբենի Սարգսյանի կողմից կատարված ինքնակամ շինության կապակցությամբ 08.06.2021 թվականին կազմված թիվ 13/1 արձանագրությունը, տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածին համայնքի ղեկավարի 06.07.2021 թվականի «Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մայրուղի 4/4 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 726 որոշումը:
• Լ. Սարգսյանի հայտարարությունը` իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում գազալցակայան կառուցելու համաձայնության մասին:
• Հանձնաժողովի 16.07.2021թ. թիվ 45/21 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ հաստատված է համարվում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Իսակով փող., 71/1 հասցեի բնակիչ Ալեքսան Ռուբենի Սարգսյանի կողմից Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մայրուղի 4/4 հասցեում գտնվող, Լուսինե Արմենակի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում իրականացվել է ինքնակամ շինարարական աշխատանքներ /գազի լցակետի տեղադրում/, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց։
Վերը նշված իրավախախտումը կասեցնելու նպատակով Էջմիածին համայնքի ղեկավարը ընդունել է 06.07.2021 թվականի «Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մայրուղի 4/4 հասցեում ինքնակամ շինարարությունը կասեցնելու մասին» թիվ 726 որոշումը, որի մեկական օրինակ Ալեքսան Ռուբենի Սարգսյանին և Լուսինե Արմենակի Սարգսյանին ուղարկվել է փոստային առաքումով։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի հուլիսի 01-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 հուլիսի 16-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել են Ալեքսան Ռուբենի Սարգսյանը /հիմք՝ փոստային ծանուցագիր AG031731376AM/ և Լուսինե Արմենակի Սարգսյանը /հիմք՝ փոստային ծանուցագիր AG031731190AM/, ինչպես նաև ծանուցումը հրապարակվել է azdarar.am պաշտոնական կայքում։
Ալեքսան Ռուբենի Սարգսյանը և Լուսինե Արմենակի Սարգսյանը <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն պատշաճ ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չեն ներկայացել վարչական վարույթի լսմանը, չեն ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Այսպիսով գտնում եմ, որ ապացուցված կարելի է համարել այն փաստը, որ հողօգտագործող Ալեքսան Ռուբենի Սարգսյանի կողմից կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավախախտում և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ։ Լուսինե Արմենակի Սարգսյանը նշել է, որ չի առարկում իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում Ալեքսան Ռուբենի Սարգսյանի կողմից կատարվեն գազալցակայանի կառուցման աշխատանքներ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 6-րդ և 23-րդ հոդվածները սահմանում են քաղաքաշինության գործունեության սուբյեկտներնի շրջանակը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, շինարարության թույլտվության հասկացությունը, այն տվող անձանց շրջանակները:
Սույն գործով պարզ է դառնում, որ քաղաքաշինության գործունեության սուբյեկտը՝ Ալեքսան Ռուբենի Սարգսյանն է, քանի որ սեփականատերը գրավոր համաձայնություն է տվել Ալեքսան Սարգսյանին գազալցակայան կառուցելու համար: Վերջինս կրում է ֆիզիկական անձի այն հատկանիշները, որը կարող է հանդես գալ որպես քաղաքաշինական գործունեության մասնակից, այսինքն անշարժ գույքը փոփոխելու իրավունքով օժտված օգտագործող (կառուցապատող, շինարարություն իրականացնող), որը պարտավոր էր կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա:
Տվյալ պարագայում Ալեքսան Ռուբենի Սարգսյանը հողօգտագործման իրավունքով իրեն տրամադրված Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մայրուղի 4/4 հասցեով գտնվող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/ իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն:
Ուստի վարչական վարույթով ապացուցված է համարվում այն փաստը, որ Ալեքսան Ռուբենի Սարգսյանը, որպես կառուցապատող Էջմիածին համայնքի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով այլ անձին պատկանող Էջմիածին-Երևան մայրուղի 4/4 հասցեում գտնվող տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ և հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված իրավախախտման սուբյեկտ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Ալեքսան Ռուբենի Սարգսյանի նկատմամբ նշանակել տուգանք 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի Էջմիածին-Երևան մայրուղի 4/4 հասցեում ինքնակամ շինություն կառուցելու համար:
2.Նախազգուշացնել Ալեքսան Ռուբենի Սարգսյանին, որ եթե համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո շարունակվեն շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգ հարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`